Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան» - VNews
Բաժիններ

Կլոպ․ «Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Սարիի վրա, հարգում եմ նրան»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

18 Փետրվար 2020 - 00:00

1

Ատլետիկո Մադրիդ

0

ՖԱ Լիվերպուլ

1 - 0 Սաուլ Նիգես - 4`

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք հանդիպումից առաջ մեկնաբանել է «Յուվենտուսի» իր գործընկեր Մաուրիցիո Սարիի հասցեին հնչեցրած խոսքերը:

Գերմանացի մասնագետն ավելի վաղ խոստովանել էր, որ թուրինյան թիմին համարում է եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտը, սակայն չի հասկանում՝ ինչու «բյանկոներիներն» Ա սերիայում չեն զբաղեցնում 1-ին հորիզոնականը և մրցակիցներից չունեն 10 միավորի առավելություն: Սարին, պատասխանելով Կլոպին, նրան անվանել է զվարճալի և ընդգծել, որ այդպիսի հայտարարությունները «Լիվերպուլին» ազատում են մրցաշարի գլխավոր ֆավորիտի բեռից:

«Երբեմն չեմ մտածում խոսելուց առաջ: Այդպիսի բաներ պատահում են: Ես ասել եմ, որ չգիտեմ՝ ինչու «Յուվենտուսն» Ա սերիայի մյուս բոլոր թիմերի նկատմամբ չունի 10 միավորի առավելություն: Չէի ցանկանում որևէ ճնշում գործադրել Մաուրիցիոյի վրա, ես հարգում եմ նրան: Ուրախ էի լսել նրա պատասխանն իմ խոսքերի առնչությամբ:

Պատահում է՝ ես անում եմ հայտարարություններ, որոնք չպետք է լուրջ ընդունել: Հիմա էլ ասում եմ՝ Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտը ՊՍԺ-ն է, հետևաբար՝ այժմ փարիզցիներն են ճնշում զգում (ծիծաղում է՝ խմբ․): Անկեղծ ասած, չեմ կարծում, թե իմ խոսքերը կարող են որևէ թիմի վրա ճնշում գործադրել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Յուրգեն Կլոպը համեմատել է իրեն ու Դիեգո Սիմեոնեին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն տուգանայինից առաջին գոլը խփեց «Յուվեի» կազմում՝ օգնելով հաղթել թուրինյան դերբին (տեսանյութ)

Ջանլուիջի Բուֆոնը՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

Կլոպ. «Ինձ համար խնդիր չէ ասել, որ նա մեր սերնդի լավագույն մարզիչն է»

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

«Նա նոր մարտահրավեր է ցանկանում». Ռումենիգեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստի մասին

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց, հետո ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

«Սիթին» առաջին կեսում 3 գնդակ է ուղարկել «Լիվերպուլի» դարպասը (տեսանյութ)

«Սիթին» չեմպիոնական միջանցք կազմեց նորընծա չեմպիոն «Լիվերպուլի» համար (ֆոտո, տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»․ Մեկնարկային կազմեր

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վան Դեյկը իրեն համեմատել է Ռոջեր Ֆեդերերի հետ

Սալահը ասել է, թե ինչ է առաջինը հարցրել Կլոպին «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո

«Յուվենտուսը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա սերիայում (տեսանյութ)