«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը - VNews
Բաժիններ

«Բարսելոնան» դիտարկել է Մերտենսի տրանսֆերը գնելու հնարավորությունը

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսի իրավունքները: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը դիտարկել է բելգիացու թեկնածությունը, սակայն նրա ելույթներն Իսպանիայի չեմպիոնին չեն համոզել գործարքն իրականացնելու անհրաժեշտության շուրջ, ուստի հունվարին որոշում է կայացվել առաջարկ չներկայացնելու 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Կիկե Սետյենի գլխավորած թիմը մեծ թվով ֆուտբոլիստների՝ վնասվածքներ ստանալու պատճառով խնդիրներ ունի հարձակման գծում: Այն բանից հետո, ինչ երկար ժամանակով շարքից դուրս է մնացել Ուսման Դեմբելեն, «Բարսային» թույլ են տվել հրավիրելու հարձակվողի: Կատալոնական ակումբ տեղափոխվելու գլխավոր թեկնածուն «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրեյտուեյտն է:

Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ լրանում է 2020 թվականի ամռանը: Խաղացողի ծառայությունները հետաքրքրել են նաև «Չելսիին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ «Մոնակոն» պատրաստ է Մերտենսին առաջարկելու 2 տարվա պայմանագիր տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով:

Բելգիացին Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի, դարձել 6 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Բարսելոնայի» ղեկավարությունը պետք է հեռանա». Լապորտա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» 30 հազար պաշտպանիչ դիմակ կնվիրաբերի Կատալոնիային

Էնրիկե․ «Մեսին նկարիչ է․ նրան չէի կարող ասել, թե ինչ պետք է անի»

«Չելսիի» 2 ֆուտբոլիստ կարող է հայտնվել «Լացիոյում»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

«Ռեալն» առաջիկա տրանսֆերային շուկայում 4 ֆուտբոլիստի կվաճառի

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Նոյերը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի

«Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, եթե դա ինձանից կախված լիներ». Ռոբերտո Կառլոս