Հալանդն առաջին ֆուտբոլիստն է, որ ՉԼ-ին մեկ մրցաշրջանում մասնակցել է 2 տարբեր ակումբների կազմերում - VNews
Բաժիններ

Հալանդն առաջին ֆուտբոլիստն է, որ ՉԼ-ին մեկ մրցաշրջանում մասնակցել է 2 տարբեր ակումբների կազմերում

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն այս րոպեներին մասնակցում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում ՊՍԺ-ի հետ կայացող հանդիպմանը:

Նորվեգացին առաջին ֆուտբոլիստն է, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացել է հանդես գալ 2 տարբեր ակումբների կազմերում: Նախկին կանոնները խաղացողներին, որոնք աշնանը մասնակցել են մրցաշարի խմբային փուլին, իսկ ձմռանը փոխել ակումբային գրանցումը, ավելի վաղ թույլ չեն տվել արդեն նոր թիմի մարզաշապիկով ելույթ ունենալու տվյալ խաղարկությունում:

Հիշեցնենք՝ Հալանդը ձմռանը «Զալցբուրգից» է տեղափոխվել «Բորուսիա»: Նա ավստրիական թիմի կազմում Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլում անցկացրել է 6 մրցավեճ և դարձել 8 գոլի հեղինակ:

Հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում հասցրել է մասնակցել 5 հանդիպման, խփել 8 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հալանդը ճանաչվել է Բունդեսլիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ այդ ամսին խաղադաշտում անցկացնելով մեկ ժամից քիչ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Երբ Մբապեն կորոնավիրուսի թեստ էր հանձնում, ես ավելի շատ էի վախենում, քան նա». Հերերա

Ռոյսը 500 հազար եվրո է նվիրաբերել՝ Դորտմունդի մանր բիզնեսին աջակցելու համար

«Նույնիսկ Մեսին չի կարող համեմատվել Նեյմարի հետ». Կաֆու

«Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, եթե դա ինձանից կախված լիներ». Ռոբերտո Կառլոս

«Բարսելոնան» պատրաստ է Գրիզմանին ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում

«Բավարիան», «Բորուսիան», «Լեյպցիգն» ու «Բայերը» 20 միլիոն եվրո կտրամադրեն մյուս թիմերին՝ որպես օգնություն

«Առանց գլխավոր աստղերի». ՊՍԺ-ի բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը՝ ըստ L’Equipe-ի

Marca. «Ռեալի» համար մեկ թիրախը Հալանդն է

«Բարսելոնան» Նեյմարին ձեռք բերելու խորամանկ միջոց է գտել

«Բորուսիայի» ֆուտբոլիստները հրաժարվել են իրենց աշխատավարձի զգալի մասից

Նոր գնորդ՝ Էդինսոն Կավանիի համար

Աղբյուր․ Նեյմարը «Բարսելոնային» հայտնել է, որ դեռ ցանկանում է վերադառնալ

Մբապեն կարող է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ն կարող է ամռանը հեռացնել Տուխելին. փարիզցիներն արդեն բանակցում են հայտնի մասնագետի հետ

Գյոտցեն կհեռանա «Բորուսիայից»

«Հալանդը չպետք է հեռանա Դորտմունդից ու տեղափոխվի այդ ակումբ». Մաքմանաման