Չավին 8 պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմը գլխավորելու համար - VNews
Բաժիններ

Չավին 8 պահանջ է ներկայացրել «Բարսելոնային»՝ թիմը գլխավորելու համար

Հայտնի են դարձել «Բարսելոնայի» ներկայացուցիչների և ակումբի նախկին կիսապաշտպան, «Ալ-Սադի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավիի միջև կայացած բանակցությունների մանրամասները:

Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, լեգենդար ֆուտբոլիստը 8 պայման է առաջադրել կատալոնական ակումբին, որոնց կատարման դեպքում համաձայն կլիներ ստանձնելու թիմի ղեկը:

Առաջին հերթին, Չավին պատրաստ է եղել թիմը գլխավորելու միայն ամռանը: Նա ցանկացել է նաև առավելագույն վերահսկողություն ունենալ տրանսֆերների նկատմամբ, լուրջ իշխանության տիրապետել ակումբում: Մասնագետն ուզել է ակումբ վերադարձնել լեգենդար պաշտպան Կառլես Պույոլին, մեթոդաբանության նախկին տնօրեն Ժոան Վիլային, ինչպես նաև «կապտանռնագույնների» համակարգ հրավիրել Յոհան Կրույֆի որդուն՝ Յորդիին: Բացի այդ, Չավին պահանջել է կատարել թիմի բժշկական անձնակազմի վերակազմավորում ու փոխարինել նրա ղեկավարին: Նա ցանկացել է նաև իր մարզչական շտաբում տեսնել եղբորը՝ Օսկարին:

Նշվում է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տեղեկանալով Չավիի պահանջների մասին, որոշում է ընդունել դադարեցնելու բանակցությունները և գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու ավելի հասանելի մասնագետի: Ընտրությունն ի վերջո կանգ է առել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի վրա:

Աբիդալ․ «Չավիին չի առաջարկվել գլխավորել «Բարսելոնան», նա այդքանէլ  շատ փորձ չունի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մարադոնան գալիս է «Սպարտակ». Ապրիլմեկյան 6 պատմություն, որոնց հավատացել են բոլորը

Ճի՞շտ է, թե՞ սուտ. Շնորհավոր ապրիլի 1. VNews-ի Quiz-ը

«Բարսելոնան» Նեյմարին ու Լաուտարոյին գնելու հատուկ ծրագիր է մշակել

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

ՊՍԺ-ի պաշտպանը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Բարտոմեու․ «Բարսելոնան» հունիսին չի սնանկանա»

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

Ռուշտուի վիճակը ծայրահեղ ծանր է

Մեսի. «Նա ներուժ ունի՝ դառնալու աշխարհում լավագույններից մեկը»

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Մեսին հայտնվել է ամսագրի շապիկին Չե Գևարայի տեսքով (լուսանկար)

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

«Մեսին բոլորից շատ է զայրանում պարտություններից հետո․ նա մեր առաջնորդն է»․ Տալյաֆիկո

«Գրիզմանը քավության նոխազ է «Բարսելոնայում»․ «Ռեալ Սոսյեդադի» նախկին մարզիչ

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»