Մոուրինյո․ «Կարիերայիս գլխավոր նվաճումը կլինի լավագույն քառյակում հանգրվանելը» - VNews
Բաժիններ

Մոուրինյո․ «Կարիերայիս գլխավոր նվաճումը կլինի լավագույն քառյակում հանգրվանելը»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի՝ այս մրցաշրջանում ունեցած ելույթների մասին:

«Կարիերայիս գլխավոր նվաճումը կլինի այն, եթե հանգրվանենք Պրեմիեր լիգայի աղյուսակի լավագույն քառյակում՝ հաշվի առնելով ներկայիս պայմանները:

Սոնը և Քեյնը խփել են «Տոտենհեմի» գոլերի մեծամասնությունը: Եթե մեզ հաջողվի առաջնությունն առանց նրանց ավարտել 4-րդ հորիզոնականում, ապա դա անհավանական ինչ-որ բան կլինի: Մենք պետք է ներդնենք այն ամենը, ինչ ունենք:

Ես հպարտանում եմ մեր ներկայիս իրավիճակով, սակայն խոսքն իմ աշխատանքի մասին չէ: Ասածս վերաբերում է ոչ թե ինձ, այլ մեզ: Տղաները թիմին ֆանտաստիկ կերպով վերադարձրին այն դիրք, որը մեզ թույլ է տալիս պայքարելու լավագույն քառյակում լինելու համար: Բարդ իրավիճակ է:

Չենք մտածում ինչ-որ նպատակների մասին, այլ պարզապես ցանկանում ենք առաջադիմել խաղ առ խաղ և տեսնել՝ մեզ այդ ամենը որտեղ կհասցնի: Մենք 3 ամսվա ընթացքում դուրս ենք եկել այն տեղից, որը մոտեցնում էր առաջնությունը լքելուն: Հիմա եկել ենք այստեղ և արդեն մեկ միավորով ենք հետ մնում լավագույն քառյակից: Թիմն անհավանական ջանքեր է գործադրել: Այնպես որ հիմա, երբ մենք գտնվում ենք այս դիրքում, «Տոտենհեմն» արժանի է պայքարելու լավագույն քառյակում տեղ վաստակելու համար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մոուրինյոն բացատրել է Ալիի պահվածքը փոխարինումից հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շեֆիլդը» վստահ հաղթանակ տոնեց «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Քեյնի գոլը չարձանագրվեց Մոուրայի ձեռքով խաղի պատճառով (տեսանյութ)

Մեկ այլ փոխանակում. «Բարսելոնան» բանակցում է անգլիական ակումբի հետ

Առատաձեռն Մեսին, Քեյնի ռեկորդը. նախորդ խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

«Տոտենհեմի» առաջին հաղթանակը վերջին 8 պաշտոնական հանդիպումներում (տեսանյութ)

Ֆերնանդեշի դիպուկ 11-մետրանոցը «Յունայթեդին» փրկեց պարտությունից «Տոտենհեմի» դեմ խաղում (տեսանյութ)

Լյորիսը գերազանց սեյվի օգնությամբ հետ մղեց Մարսիալի հարվածը (տեսանյութ)

Բերգվեյնը տպավորիչ անցումից և հարվածից հետո գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը (տեսանյութ)

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Մեկնարկային կազմեր

«Տոտենհեմը» պատրաստ է 2 ֆուտբոլիստ զիջել «Բարսելոնային»՝ Կոուտինյոյի փոխարեն

Դելե Ալին որակազրկվել է 1 խաղով՝ կորոնավիրուսի հետ կապված կատակելու պատճառով

Մարիո Բալոտելի. Տաղանդավոր հիմարի պատմությունը (տեսանյութ)

«Ես դաժան մանկություն եմ ունեցել». Դելե Ալիին փոքր տարիքում որդեգրել են. ինչո՞ւ է նա անտեսում հարազատ ծնողներին

Դիբալան «You’ll Never Walk Alone»-ից հատված է երգել Ալիի հետ FIFA 20 խաղալու ժամանակ (տեսանյութ)

Ովքեր են «նաթմեգ» ամենից շատ իրականացրած ֆուտբոլիստներն ԱՊԼ 19/20-ում

Մոդրիչ. «Մոուրինյոն այնպես էր բարկացել, որ Ռոնալդուն գրեթե լացում էր»