Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր» - VNews
Բաժիններ

Լևանդովսկի․ «Գրազ եկա Կլոպի հետ, որ եթե մեկ մարզմանը 10 գոլ խփեի, նա ինձ պետք է 50 եվրո վճարեր»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերհիշել է Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելու ժամանակաշրջանը:

«Հիմա բոլորը շատ բան գիտեն տակտիկայի մասին: Խաղից առաջ արդեն հնարավոր չէ ասել․ «Ես այսօր ահա այսպիսի շարժում կփորձեմ»: Ոչ, դա հնարավոր չէ: Սակայն եթե մարմինը գիտե կոնկրետ շարժում, տեխնիկա, մի լավ օր ամեն ինչ կստացվի:

Ես փորձարկում եմ հարվածներ, և երբեմն կարելի է մտածել․ «Դա նշանակություն չունի, սա ընդամենը մարզում է»: Սակայն՝ ոչ, եթե մարզման ընթացքում կենտրոնացած լինես, խաղի ժամանակ ավելի հեշտ կլինի: Եթե մարզման ընթացքում 20 փորձ ես կատարում և հանդիպման ժամանակ էլ 20 անգամ հաջողության հասնում, միևնույնն է, հնարավոր է՝ դու ունես ավելի շատ գոլեր խփելու հնարավորություններ:

Դորտմունդում գրազ եկանք․ եթե ես մեկ մարզման ժամանակ 10 գոլ խփեի, Յուրգեն Կլոպն ինձ պետք է 50 եվրո վճարեր: Առաջին մարզումներին խփեցի 3-4 գոլ: 5-րդ, 6-րդ, 7-րդ մարզումներից հետո կարողանում էի դառնալ արդեն 7-8-ական գոլի հեղինակ: Հետո՝ 3 ամիս անց, ամեն մարզմանը խփում էի արդեն ավելի քան 10 գոլ:

Յուրգենը մի քանի շաբաթ անց ասաց․ «Բավական է, դա արդեն չափից շատ է ինձ համար: Ես այլևս չեմ ցանկանում վճարել քեզ»: Դա իմ բնավորության մի մասն է: Շատ օգտակար փորձ էր ինձ համար»,- Լևանդովսկիի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Կական ընտրություն է կատարել Գվարդիոլայի ու Կլոպի միջև

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

«Բավարիայի» լեգենդը քննադատել է Մանուել Նոյերին

Ժերոմ Բոատենգն ավտովթարի է ենթարկվել

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Նոյերը «Բավարիայից» պահանջում է պայմանագիրը երկարաձգել մինչև 2025 թվականը

Ո՞ր թիմերին են երկրպագում հայտնի մարդիկ. VNews-ի Quiz-ը

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու

Դորտմունդի «Բորուսիան» երկուշաբթի կվերսկսի մարզումները

Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Կոուտինյոյի գործակալը խոստովանել է՝ իր հաճախորդն ամռանը որ ակումբին կարող էր միանալ

Վացկեն չի բացառել, որ Սանչոն կարող է լքել ակումբը

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

«Գյոտցեի խաղի պատճառը փողերից հագեցվածությունը կարող է լինել․ դա նկատելի է նաև Օզիլի օրինակում»․ Միխայել Ռումենիգե