Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի» - VNews
Բաժիններ

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» 1999 թվականի դափնեկիր Ռիվալդոն խոսել է կատալոնական թիմի նախկին և «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի՝ «կապտանռնագույնների» շարքեր վերադառնալու հնարավորության մասին:

««Մանչեսթեր Սիթին» 2 մրցաշրջանով զրկվել է Չեմպիոների լիգային մասնակցելու հնարավորությունից: Եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի, Պեպ Գվարդիոլան հիանալի շանս կունենա հաջորդ մրցաշրջանում վերադառնալու «Բարսելոնա»: Սակայն դա կախված կլինի կատալոնացիների՝ մինչև մրցաշրջանի ավարտն ունենալիք ելույթներից:

Եթե «Բարսան» Կիկե Սետյենի գլխավորությամբ այս մրցաշրջանում նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը և լավ ավարտի Իսպանիայի ընթացիկ առաջնությունը, ապա այդ ժամանակ չի լինի մարզչական փոփոխություն կատարելու որևէ պատճառ: Սակայն եթե թիմը չարդարացնի սպասելիքներն ու հիասթափեցնի իր երկրպագուներին, ապա, հնարավոր է, իրական շանսեր կլինեն Գվարդիոլային տեսնելու ակումբում, որտեղ նա հասել է իր ամենամեծ հաջողություններին:

Դեռ շատ վաղ է այդ հնարավորությունը լրջորեն դիտարկելու համար, մենք պետք է սպասենք մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:

Գվարդիոլա. «Իմ խորհուրդը «Բարսելոնային»՝ ցածր խոսել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» 30 հազար պաշտպանիչ դիմակ կնվիրաբերի Կատալոնիային

Էնրիկե․ «Մեսին նկարիչ է․ նրան չէի կարող ասել, թե ինչ պետք է անի»

«Ռեալ» տեղափոխությունը հետաքրքրում է Դե Բրույնեին

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Ֆերնանդեշ. «Պետք է թողել, որ Գվարդիոլան մենակ խոսի»

Մենդին Գվարդիոլայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը

Ռիվալդո․ «Լաուտարո Մարտինեսը պատրաստ չէ խաղալ «Բարսելոնայում»

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը