Ալեգրի․ «Ռոնալդուն 5 «Ոսկե գնդակ» է նվաճել և շատ փող ունի, սակայն միշտ նոր նպատակներ է դնում իր առջև» - VNews
Բաժիններ

Ալեգրի․ «Ռոնալդուն 5 «Ոսկե գնդակ» է նվաճել և շատ փող ունի, սակայն միշտ նոր նպատակներ է դնում իր առջև»

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել թուրինյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ինչպես նաև խոսել Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության ֆավորիտների շուրջ:

«Ռոնալդուի հոգեբանությունը հրաշալի օրինակ է: Նա 5 «Ոսկե գնդակ» է նվաճել և շատ փող ունի, սակայն միշտ կարողանում է նոր նպատակներ դնել իր առջև: Հաղթելու համար պետք է կարողանալ զոհաբերել և աշխատել: Այդուհանդերձ, Ռոնալդուն մենակ ավելի ուժեղ չէ, քան «Յուվենտուսը», ուստի հարկավոր է ունենալ հավասարակշռված կազմ:

Չեմպիոնների լիգայում հաղթելու համար հաջողություն է պետք, սակայն կարևոր է նաև հիմք դնել, որպեսզի անհրաժեշտ պահին հասնես հաջողության: Այս մրցաշրջանում չեմ տեսնում որևէ ֆավորիտի, այժմ չկա այնպիսի թիմ, ինչպիսին 3 տարի առաջվա «Ռեալն» էր»,- 52-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Ալեգրին թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 2014-2019թթ․:

Ալեգրիի գործակալ. «Այդ ակումբը գլխավորելու մասին լուրերը կեղծ են»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հաստատել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ

Ռոնալդուն նվազեցրել է աշխատավարձը 3.8 միլիոն եվրոյով

Դիբալան՝ կորոնավիրուսի մասին․ «Հոգնածություն և ծանրություն զգացի, մկաններս սկսեցին ցավել»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Ռեալի» ֆուտբոլիստին

«Ռոնալդուն ասաց, որ գնում է մոր մոտ, իսկ հիմա լողավազաններից է նկարներ հրապարակում». «Յուվենտուսի» նախկին նախագահ

Դիբալան ու ընկերուհին պատմել են իրենց առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Հիգուայինին

Մոհամեդ Սիսոկո. «Զիդանը 2 թոփ տրանֆեր է իրականացնելու»

Ալեքսանդր-Առնոլդը ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Աղբյուր․ Մեսին աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող ֆուտբոլիստն է

«Մեսին ու Ռոնալդուն՝ Բելառուսի առաջնությունում». Ալեքսանդր Գլեբը սենսացիոն առաջարկ է արել

«Լուկակուն խաղում է «Ինտերում», որովհետև Դիբալան չտեղափոխվեց «Յունայթեդ»․ Ռոմելուի գործակալ