Գվարդիոլա․ «Մեզ ոչ ոք չի օգնել նվաճելու այս տիտղոսները» - VNews
Բաժիններ

Գվարդիոլա․ «Մեզ ոչ ոք չի օգնել նվաճելու այս տիտղոսները»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին՝ կապված ակումբի՝ եվրագավաթային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից 2 տարով զրկվելու հետ:

«Չեմ կարող փոխել այն, ինչ մտածում են մարդիկ: Գիտեմ՝ ինչքան քրտնաջան ենք աշխատում, ինչպես նաև շատ եմ հպարտանում նրանով, ինչին մենք միասին հասել ենք այս տարիների ընթացքում:

Մեզ ոչ ոք չի օգնել նվաճելու այս տիտղոսները: Մենք ամեն օր անհավանական աշխատանք ենք կատարել, լավ պատրաստվել յուրաքանչյուր հաջորդ հանդիպմանը, ուստի որակազրկումը ոչինչ չի փոխի:

Դա դեռ վերջը չէ, հետաքննությունն ավարտված չէ: Ակումբը բողոքարկել է որոշումը, տեսնենք՝ ինչ կլինի:

Իմ ֆուտբոլիստները կարող են ազատորեն ասել այն, ինչ մտածում են, և ինչին հավատում են: Մենք չենք պատրաստվում հուշել նրանց, թե ինչ խոսեն: Ինչ վերաբերում է Ստեռլինգի խոսքերին, ապա ամեն ինչ նորմալ է: Նա հարցազրույց է տվել մադրիդյան պարբերականի և խոսել «Ռեալի» մասին»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Ռիվալդո․ «Գվարդիոլան հիանալի շանս կունենա վերադառնալու «Բարսելոնա», եթե «Սիթիի» որակազրկումը չչեղարկվի»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալ» տեղափոխությունը հետաքրքրում է Դե Բրույնեին

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Ֆերնանդեշ. «Պետք է թողել, որ Գվարդիոլան մենակ խոսի»

Մենդին Գվարդիոլայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը

Կարոտախտ_#4. Ինչպես Պեպի մի զանգը կանխորոշեց պատմության լավագույն «Կլասիկոներից» մեկի ելքը

«Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին» կարող են աստղային փոխանակում իրականացնել

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Հիգուայինին

Անգլիական ակումբները փորձում են արգելել «Մանչեսթեր Սիթիի»՝ ՈւԵՖԱ-ին ուղարկված բողոքարկումը

Գվարդիոլան 1 մլն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում

Ռակիտիչ․ «Կլոպը ներկա պահին գերազանցում է Գվարդիոլային»

Ստեռլինգը խոսել է իր ամենասիրելի ակումբի մասին

Լուկա Տոնին «Յուվենտուսին» խորհուրդ է տալիս գնել Ժեզուշի, ոչ թե Քեյնի տրանսֆերը

Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբային գրանցումը

#ACITYUNITED. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» 100 հազար եվրո կնվիրաբերեն տեղական սննդի ֆոնդին

Գլեբը պատմել է՝ ինչպես Մեսին լքեց մարզումը, երբ Գվարդիոլան բղավեց նրա վրա