Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում» - VNews
Բաժիններ

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Պաշտպան Ադիլ Ռամիի գործակալ Ռուբեն Խավյեր Կոսո Ռուիսը հայտարարել է, որ իր հաճախորդը կարիերան շարունակելու է ռուսական «Սոչիում»:

«Ամեն ինչ լավ է, բանակցություններն ավարտված են: Նա հիմա «Սոչի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է»,- ասել է Ռուիսը Sport24-ին տված հարցազրույցում:

Ռուիսն ընդգծել է նաև, որ կողմերի միջև կնքված պայմանագիրրն ուժի մեջ կլինի մինչև 2019/20թթ․ մրցաշրջանի ավարտը:

34-ամյա Ռամին Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: Նա թուրքական «Ֆեներբախչեից» հեռանալուց հետո ուներ ազատ գործակալի կարգավիճակ:

Ռամին ավելի վաղ հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Լիլը», «Վալենսիան», «Սևիլիան», «Մարսելը» և «Միլանը»։ Նա «Ֆեներբախչեի» կազմում մասնակցել է ընդամենը 7 մրցավեճի:

«Սոչիի» մարզական պատիվն են պաշտպանում նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը և հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Առաջինը վերջերս է համալրել ռուսական ակումբի շարքերը, իսկ երկրորդը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 14 անգամ (3 դեպքում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 2 գոլի հեղինակ: «Սոչին» ունի 15 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսիի» 2 ֆուտբոլիստ կարող է հայտնվել «Լացիոյում»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

«Ռեալն» առաջիկա տրանսֆերային շուկայում 4 ֆուտբոլիստի կվաճառի

«Դրանք Գրիմ եղբայրների հեքիաթներն են»․ Ռումենիգեն՝ տարածված լուրի մասին

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

Նոյերը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ ունի

«Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, եթե դա ինձանից կախված լիներ». Ռոբերտո Կառլոս

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Ռեալի» ֆուտբոլիստին

Էդեգորը պայման է դրել «Ռեալ» վերադառնալու համար

«Բարսելոնան» Ռակիտիչին փոխարինողին գտել է Պրեմիեր լիգայում

«Բորուսիան» սուպերառաջարկ է ստացել Սանչոյի տրանսֆերի հարցով

«Ռեալը» վերջապես քայլ կկատարի Պոգբայի համար