Զիդան․ «Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ» - VNews
Բաժիններ

Զիդան․ «Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 25-րդ տուրում «Լևանտեից» կրած պարտության (0-1) փաստը: «Բլանկոսները» նախորդ տուրում էլ միավորներ էին կորցրել «Սելտայի» դեմ մրցավեճում (2-2):

«Ինձ ոչինչ չի անհանգստացնում, քանի որ սա ֆուտբոլ է, և այսպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Մենք շատ լավ պահեր ենք ունեցել այս մրցաշրջանում և 2 արդյունքի պատճառով չպետք է վայր դնենք զենքերը կամ կախենք գլուխներս:

Ստանալով այսպիսի փորձ՝ պետք է ուժով, ցանկությամբ ու էներգիայով շարժվել առաջ: Սա անհաջող շրջան է, սակայն պետք է մտածել հաջորդ շաբաթվա մասին, երբ շատ բան դրված կլինի խաղասեղանին:

Մենք տխուր ենք, քանի որ շատ գրոհներ անցկացրինք, սակայն չկարողացանք գոլ խփել։ Լավ սկսեցինք այս արտագնա հանդիպումը, ստեղծեցինք մի քանի պահեր, բայց խնդիրներ ունեցանք դրանք իրացնելու հետ կապված, իսկ դա ամենակարևորն է ֆուտբոլում: Մրցակիցը երկրորդ խաղակեսում գնաց առաջ և հասավ հաջողության:

Դա նյարդայնացնում է, քանի որ մենք 2 մրցավեճում արդեն 5 միավոր ենք կորցրել: Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, ուստի պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղի շրջանակում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում փետրվարի 26-ին ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մադրիդցիները Լա Լիգայի 26-րդ տուրի շրջանակում էլ մարտի 1-ին հյուրընկալելու են «Բարսելոնային»:

Ռամոս․ «Լևանտեի» դեմ խաղի մրցավարը բարկացրեց ինձ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոնալդուն դուռը բաց է թողել «Ռեալի» համար». Ժոզե Ֆոնտե

Պաշտոնական․ «Ռեալում» համաձայնություն է ձեռք բերվել աշխատավարձերի կամավոր իջեցման վերաբերյալ

«Ռեալի» տրանսֆերային հեղափոխության «հովանավորը» Ռայոլան կլինի

Կասանո. «Բեքհեմը «Ռեալում» կարծես ռոք աստղ լիներ, բայց ես նրանից ավելի լավ էի նայվում»

Կասիլյաս. «Վստահ եմ, որ մի օր կվերադառնամ «Ռեալ»

«Օպերացիա Մբապե». «Ռեալը» որոշել է՝ երբ է անցնելու վճռական գործողության

«Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» ֆուտբոլիստը՝ «Բարսելոնայի» և անգլիական ակումբների նշանառության տակ

Կրոս․ «Աշխատավարձերի կրճատումն ապարդյուն զոհաբերություն է»

Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»

Դիեգո Ֆոռլան. «Նա «Ռեալի» համար կարող է դառնալ նոր Սերխիո Ռամոս»

Յովիչը կարող է դառնալ Հալանդի գործարքի մի մասը

«Ռեալն» ու «Բարսելոնան» իրենց ցավակցությունն են հայտնել Անտիչի մահվան կապակցությամբ

Մահացել է «Ատլետիկոյի», «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը

Պոգբան ընտրություն է կատարել «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև

«Ռեալը» կբաժանվի մի շարք ֆուտբոլիստներից

Զիդան. «Նա աշխարհի լավագույն կիսապաշտպանն էր»