Պիոլի․ «Նույնիսկ պահեստայինների նստարանից տեսանելի էր, որ Ռոմանյոլին գնդակին խաղաց» - VNews
Բաժիններ

Պիոլի․ «Նույնիսկ պահեստայինների նստարանից տեսանելի էր, որ Ռոմանյոլին գնդակին խաղաց»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Ա սերիայի 25-րդ տուրում «Ֆիորենտինայի» դեմ կայացած հանդիպումը (1-1):

«Ռոսոներիների» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին խաղի 83-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում խախտել է կանոնները մրցակցի հարձակվող Պատրիկ Կուտրոնեի նկատմամբ, և մրցավեճի գլխավոր մրցավար Ջանպաոլո Կալվարեզեն նշանակել է 11-մետրանոց, որը հստակորեն է իրացրել Էրիկ Պուլգարը:

«Մենք պետք է պատասխանատվությունը վերցնենք մեզ վրա: Ամեն ինչ մեր ձեռքերում էր, արեցինք անհրաժեշտ ամեն բան, սակայն դադարեցինք խաղալ այն պահից սկսած, երբ «Ֆիորենտինան» մնաց 10 հոգով: Մենք կարծեցինք, թե հանդիպումն ավարտված է:

Ինչ վերաբերում է մեր դարպասին նշանակված 11-մետրանոցին, ապա դա չպետք է տեղի ունենար: Նույնիսկ պահեստայինների նստարանից տեսանելի էր, որ Ռոմանյոլին գնդակին խաղաց, այն փոխեց իր ընթացքը ֆուտբոլիստի հպումից հետո: Չեմ հասկանում՝ ինչու մրցավարները նման իրավիճակներում չեն օգտվում VAR համակարգից, դա անբացատրելի է:

Մենք պետք է հաղթեինք այս խաղում, և դժվար է ընդունել նման արդյունքը, քանի որ վերջին մի քանի հանդիպումներում եղել են ոչ մեր օգտին գրանցված մի քանի տարօրինակ դրվագներ: Ինչպես ասացի, պատասխանատվությունը մենք ենք կրում, քանի որ սխալներ թույլ տվեցինք, սակայն, մյուս կողմից, ոչինչ չենք կարող անել նրա համար, որպեսզի կառավարենք նման դեպքերը:

Գնդակը կորցնում էինք պարզ իրավիճակներում, չափից շատ թուլացանք, բաց թողեցինք 3-4 հակագրոհներ․ նման պահերին այսպիսի բաներ չպետք է տեղի ունենան»,- Պիոլիի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

«Միլանը» Դոնարումային փոխարինող է գտել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իբրահիոմվիչը հեռանալու է «Միլանից»

Նելսոն Կուևասը պատմել է, թե ինչպես են անցնում Ռոնալդինյոյի օրերը բանտում

Դոնարուման կարող է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում

«Կոռուպցիոն առաջին մեծ սկանդալը ֆուտբոլային աշխարհում». Ինչո՞ւ և ինչպե՞ս պատժվեց «Մարսելը»

Իբրահիմովիչը մտածում է ֆուտբոլային գործակալի կարիերա սկսելու մասին

Պաոլո Մալդինին պատմել է իր առողջական վիճակի մասին

Իբրահիմովիչն ամռանը կարող է մարզչական կարիերա սկսել

Պաշտոնական․ Պաոլո Մալդինին և իր որդին վարակվել են կորոնավիրուսով

Իբրահիմովիչը կարող է ավարտել մարզական կարիերան

«Եթե վիրուսը չի գալիս Զլատանի հետևից, Զլատանն է գնում վիրուսի հետևից». Իբրան դրամահավաք է սկսում

Բեռլուսկոնին 10 մլն եվրո է նվիրաբերել Լոմբարդիայում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

«Ֆիորենտինայի» 2 ֆուտբոլիստ կորոնավիրուսով են վարակված

«Ֆիորենտինայի» հարձակվողը նույնպես վարակվել է կորոնավիրուսով

Իբրահիմովիչը և Պանդևը միևնույն խաղում վերջին անգամ գոլ էին խփել 2004 թվականին

«Միլանը» պարտվեց «Ջենոային» տնային խաղում (տեսանյութ)

Բոբանը՝ «Միլանից» հեռացվելու մասին․ «Չգիտեի, որ Հյուսիսային Կորեայում ենք»