MD․ Ռամոսը կարող է որակազրկվել և չմասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը - VNews
Բաժիններ

MD․ Ռամոսը կարող է որակազրկվել և չմասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը

Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 26 տուր

01 Մարտ 2020 - 00:00

2

Ռեալ Մադրիդ

0

ՖԱ Բարսելոնա

1 - 0 Vinicius Junior - 71`

2 - 0 Մարիանո Դիաս Մեխիա - 92`

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է որակազրկվել Լա Լիգայի մեկ հանդիպումով և չմասնակցել առաջիկա՝ 26-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Պրիմերայի ղեկավարությունը կդիտարկի իսպանացի ֆուտբոլիստի՝ 25-րդ տուրի շրջանակում «Լևանտեի» դեմ խաղից հետո կատարած հայտարարությունը: Ռամոսն այդ մրցավեճից հետո խիստ քննադատության էր ենթարկել հանդիպումը սպասարկած գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսին:

«Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, քանի որ նրանք կարող են սխալներ թույլ տալ, սակայն նրանց պահվածքը երբեմն տեղիք է տալիս մտածելու: Չափորոշիչները տարբեր են: Իսպանիայի Սուպերգավաթում «Վալենսիայի» դեմ կայացած խաղում մեր դարպասին 11-մետրանոց նշանակեցին իմ՝ ոչ միտումնավոր ձեռքով խաղի պատճառով: Այսօր այդպիսի 2 պահ եղավ, սակայն 11-մետրանոց չնշանակվեց:

Էրնանդեսը բարկացրեց ինձ։ Մրցավարներն անցյալում ավելի հարգալից էին, և ավագները կարողանում էին խոսել նրանց հետ: Գոռոզություն կա՛մ կա, կա՛մ չկա: Հարցրի մրցավարին՝ նա արդյոք խնդիրներ ունի անձամբ ինձ հետ, և եթե ունի, ապա թող ասի ինձ, որպեսզի մենք կարողանանք լուծել դրանք»,- ասել էր Ռամոսը:

«Ռեալն» Էլ Կլասիկոյից առաջ ունի 53 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 2 միավորով:

Զիդան․ «Հաջորդ շաբաթը վճռորոշ է լինելու, պետք է ձգտենք վերադառնալու հաղթական ճանապարհ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալ» տեղափոխությունը հետաքրքրում է Դե Բրույնեին

«Ռեալը» վստահ է՝ Ֆեդե Վալվերդեն վաճառքի ենթակա չէ

Մարտինես․ «Ազարն ամբողջովին հարմարվել է Լա լիգային ու «Ռեալին», բայց մեկ խնդիր ունի»

«Բարսելոնան» Մարտինեսին մեկնարկային կազմում տեղ է երաշխավորել

«Ռեալն» առաջիկա տրանսֆերային շուկայում 4 ֆուտբոլիստի կվաճառի

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

Զիդան․ «Մնացեք տանը․ դա հաղթանակի հասնելու մեր միակ ճանապարհն է»

Էնրիկեն՝ «Բարսելոնայի» մասին․ «Ես բաց եմ թողել բոլոր դռները»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

Բերբատովը՝ Յովիչի մասին. «Երիտասարդ տարիքում շատ հիմարություններ ես մտածում»

«Ռեալում» կարանտինն ավարտված է

«Բավարիան» մտադիր է օգագործել պահն ու գնել տեր Շտեգենին

Դե Յոնգը պատմել է, թե ինչպես է Նուրին հավանություն տվել իր՝ «Բարսելոնա» տեղափոխությանը

«Նեյմարը վաղուց «Ռեալում» կլիներ, եթե դա ինձանից կախված լիներ». Ռոբերտո Կառլոս

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Ռեալի» ֆուտբոլիստին