Ֆոնսեկա․ «Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա․ «Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Լեչեի» նկատմամբ հաղթանակից հետո (4-0) խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վերոնշյալ մրցավեճում դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը խաղադաշտում ճիշտ ժամանակին որոշումներ կայացնելու փայլուն ունակություն ունի: Մեզ համար շատ կարևոր է լավ որոշումներ կայացնելը: Մենք անցյալում շատ սխալներ ենք թույլ տվել գրոհների եզրափակիչ հատվածում: Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին»,- ասել է Ֆոնսեկան:

«Ռոման» միավորների քանակը հասցրել է 42-ի ու եզրափակում է աղյուսակի լավագույն հնգյակը: Հռոմեական թիմը 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ատալանտային», որը «գայլերի» համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել, զիջում է 3 միավորով:

31-ամյա Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 12 հանդիպման (7-ը՝ մեկնարկային կազմում) և իր ակտիվում գրանցել 5 գոլ:

Մխիթարյանը վերջին անգամ մոտ մեկ տարի առաջ էր ներքին առաջնության խաղում դարձել և՛ գոլի, և՛ «ասիստի» հեղինակ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը լուրջ քննադատել է ակումբի ղեկավարությանը

Մարիո Գյոտցեն՝ Ա սերիա տեղափոխվելու ճանապարհին

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Մխիթարյանի ու «Ռոմայի» ճանապարհները կարող են բաժանվել