Մխիթարյան․ «Այս հաղթանակն իր ազդեցությունը կունենա հոգեբանական առումով» - VNews
Բաժիններ

Մխիթարյան․ «Այս հաղթանակն իր ազդեցությունը կունենա հոգեբանական առումով»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Լեչեի» դարպասը, իսկ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդիպումից հետո խառը գոտում պատասխանել է լրագրողների հարցերին:

Ի՞նչ կտա այս հաղթանակը «Ռոմային»։

-Սա կարևոր հաղթանակ էր 3 միավորի և վստահություն ձեռք բերելու տեսանկյունից: Սա իր ազդեցությունը կունենա հոգեբանական առումով, հիմա պետք է մտածենք հաջորդ խաղերի մասին:

Դուք թիմի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն եք, ժամանակին հաղթել եք Եվրոպա լիգայում: Ըստ Ձեզ՝ ավելի դժվար կլինի Եվրոպա լիգայի գավաթը նվաճե՞լը, թե՞ առաջնության միջոցով Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելը:

-Ամեն ինչ էլ դժվար է, ֆուտբոլում կամ կյանքում հեշտ ոչինչ չկա: Մենք պետք է աշխատենք, հավատանք մեր ուժերին ու տանք ավելին, քան արել ենք այսօր կամ նախորդ հանդիպումների ընթացքում: Շատ բան ունենք սովորելու, պետք է մտածենք հաջորդ խաղերի մասին:

Մխիթարյանը հետո էլ պատասխանել է Roma TV-ի հարցերին:

Թիմն այսօր լավ հանդես եկավ․․․

-Այսօր կարևոր հաղթանակ է թիմի վստահության տեսանկյունից: Հեշտ չէր, բայց մենք պետք է վստահություն ձեռք բերենք, որպեսզի խաղանք այնպես, ինչպես հանդես էինք գալիս առաջնության սկզբում:

Այսօրվա ելույթը ցույց տվեց, որ թիմը կարող է առաջնությունը եզրափակել լավագույն քառյակում․․․

-Այո, մենք հավատում ենք դրան: Մենք պետք է մտածենք միայն առաջիկա մրցավեճի մասին, այդպես կկարողանանք ավելի լավ կենտրոնանալ: Չպետք է մտածենք այն մասին, որ դեռ 13 խաղ ունենք անցկացնելու: Այժմ հարկավոր է մտածել միայն «Գենտի», ապա՝ «Կալյարիի» դեմ հանդիպումների մասին:

Կարո՞ղ ենք վստահ լինել, որ թիմը կշարունակի նման արդյունքներ գրանցել:

-Կարծում եմ՝ թիմն արդեն վերադարձրել է իր մարզավիճակը, բայց մենք պետք է ավելի շատ աշխատենք, կրկին ու կրկին աշխատենք: Առաջադիմելու համար միշտ էլ տեղ կա, պետք է պատրաստ լինենք դիմագրավելու ցանկացած մրցակցի:

Ֆիզիկապես Ձեզ ինչպե՞ս եք զգում:

-Ֆիզիկապես լավ վիճակում եմ, բայց ես աշխատում եմ ամեն օր, և մենք պետք է օրեցօր կատարելագործվենք:

Ֆոնսեկա․ «Միկին որակ է հաղորդում մեր գրոհներին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը լուրջ քննադատել է ակումբի ղեկավարությանը

Մարիո Գյոտցեն՝ Ա սերիա տեղափոխվելու ճանապարհին

Մխիթարյանը միացել է «Ռոմայի» բարեգործական ակցիային

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

Ֆրանչեսկո Տոտի. «Կարծում եմ՝ Իտալիայի առաջնությունը չի վերսկսվի»

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչներին հայտնել է, որ կցանկանար մնալ «Ռոմայում»

Թվեք Ֆրանչեսկո Տոտիի բոլոր գոլերը Ա սերիայում. VNews-ի Quiz-ը

«Մխիթարյանը ֆենոմենալ ֆուտբոլիստ է. ես նրանից խորհուրդներ եմ հարցնում». Զանիոլո

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով՝ ինչով է զբաղվում ինքնամեկուսացման ընթացքում (տեսանյութ)

#Throwback. Լուչեսկուի համեստ, բայց հզոր «Շախտյորը», որտեղ փայլեց Մխիթարյանը

Մխիթարյանը պատրաստ է աշխատավարձի կրճատման հանուն «Ռոմայի»

Մխիթարյանը՝ Էմերիի ու Ֆոնսեկայի տարբերությունների, իր ապագայի ու կորոնավիրուսի մասին

Մխիթարյանի ու «Ռոմայի» ճանապարհները կարող են բաժանվել