-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Փետրվարի 21-24-ը Մոլդովայի մայրաքաղաքում ընթանում է Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարը, որին մասնակցում են նաև մեր երիտասարդ ազատ ոճայինները։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հայ ըմբիշները փայլուն են հանդես եկել՝ նվաճելով 5 ոսկե մեդալ։
Չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը, 79 կգ քաշային Հովիկ Աղբալյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, 97 կգ քաշային Լյովա Գևորգյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշայիններ Սերոբ Սերոբյանն ու Նարեկ Հարությունյանը։
ՀԸՖ-ին Ավետիք Վարդանյանն ասել է, որ գոհ է տղաների ելույթից։
«Տարին նոր ենք սկսում։ Մասնակցեցինք մրցաշարի, որտեղ կային 9 երկրների ներկայացուցիչներ։ Տղաները հիմնականում 4-5 գոտեմարտ անցկացրին։ Արդյունքից գոհ եմ»,- ասել է ավագ մարզիչը։
Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ է նվաճել Հովհաննես Սահակյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո