«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին - VNews
Բաժիններ

«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին

«Այաքսի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը համաձայնեցրել է «Չելսիի» հետ պայմանագրի պայմանները: Հոլանդական ակումբն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տրանսֆերի կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել «ազնվականների» հետ: Զիեշը ստորագրել է 5 տարվա պայմանագիր: Այս մասին հաղորդում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

«Շատ ուրախ և հպարտ եմ, որ պայմանագիր կնքեցի այնպիսի մեծ ակումբի հետ, ինչպիսին «Չելսին» է: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին: Հուսով եմ՝ մենք միասին կկարողանանք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Զիեշը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հաքիմն ամռանը միանալու է մեզ: Նա մեր առանցքային նպատակն էր վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ: Զիեշը Եվրոպայի հարձակողական ոճի ամենավտանգավոր խաղացողներից մեկն է վերջին տարիներին: Մենք տեսել ենք դա «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում»,- հավելել է «Չելսիի» մարզական տնօրեն Մարինա Գրանովսկայան:

«Այաքսն» արդեն գտել է Զիեշին փոխարինողին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» որոշել է բաժանվել իր ֆուտբոլիստից

Ֆալկաոն կարող է տեղափոխվել Չավիի գլխավորած թիմ

Վիլիանը հաստատել է, որ ամռանը հեռանալու է «Չելսիից»

«Միլանը» մտադիր է Իբրահիմովիչին փոխարինել Ա սերիայում հանդես եկող հարձակվողով

Վան դե Բեկը գնահատել է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը

Մարիո Գյոտցեն՝ Ա սերիա տեղափոխվելու ճանապարհին

ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին

Կոուտինյոն արդեն բանակցում է անգլիական ակումբի հետ

Ռայոլան դե Լիխտի ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդին

Իտալական ևս մեկ ակումբ միանում է Ռակիտիչի համար պայքարին

Արտետան ցանկանում է ունենալ «Ռեալի» խաղացողին. «Արսենալը» 55 միլիոն եվրո կառաջարկի

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

Եվս մեկ եվրոպական առաջնություն կարող է հետևել Բելգիայի օրինակին ու հռչակել իր չեմպիոնին

2 մերժված առաջարկ. «Ռոման» այլ ֆուտբոլիստ է դիտարկում Մխիթարյանի փոխարեն

Սետյենը «երազում» է «Նապոլիի» ֆուտբոլիստին գնելու մասին

Մբապեն շարունակում է մնալ ամենացանկալի ֆուտբոլիստը «Ռեալի» համար