-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ռեալ Մադրիդ
Մանչեսթեր Սիթի
1 - 0 Իսկո - 60`
1 - 1 Գաբրիել Ժեզուս - 78`
1 - 2 Քևին դե Բրույնե - 83`
Կարմիր Քարտ Սերխիո Ռամոս - 86`
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ կարծիք է հայտնել մրցակցի իր գործընկեր Պեպ Գվարդիոլայի մասին:
«Սա «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հակամարտությունն է, այլ ոչ թե Զիդանի ու Գվարդիոլայի դիմակայությունը: Հետաքրքիր հանդիպում է լինելու: Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Նա ապացուցել է դա «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում»: Կան հրաշալի շատ մարզիչներ, սակայն նա, կարծում եմ, լավագույնն է:
Կան շատ թիմեր, որոնք սիրում են վերահսկել գնդակը: Յուրաքանչյուր մրցակից ունի իր ուժեղ կողմերը, և մեր խնդիրն այն է, որ չեզոքացնենք դրանք։ «Մանչեսթեր Սիթին» ուժեղ շատ որակներ ունի, այդ թվում՝ գնդակի վերահսկողության մակարդակը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:
Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» պետք է կրկնօրինակի «Ռեալին»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո