Կրոս․ «Գվարդիոլան բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը» - VNews
Բաժիններ

Կրոս․ «Գվարդիոլան բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

26 Փետրվար 2020 - 00:00

1

Ռեալ Մադրիդ

2

Մանչեսթեր Սիթի

1 - 0 Իսկո - 60`

1 - 1 Գաբրիել Ժեզուս - 78`

1 - 2 Քևին դե Բրույնե - 83`

Կարմիր Քարտ Սերխիո Ռամոս - 86`

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին, որի հետ համատեղ աշխատել է «Բավարիայում»:

«Խոսեպը կարևոր գործիչ էր գերմանական ֆուտբոլի և անձամբ ինձ համար: Նա բացեց բոլորիս աչքերը դեպի գնդակի վերահսկողության կարևորությունը: Շատ մարզիչներ ու «Բավարիայի» ղեկավարությունը գալիս էին ակումբի մարզաբազա, որպեսզի տեսնեին Գվարդիոլայի մարզումները և խոսեին նրա հետ: Կիսապաշտպանը նրա մշտական գլխավոր մտահոգությունն էր և առաջնահերթ ընտրությունը կատարելության հասնելու համար:

Մարդիկ սկսեցին ֆուտբոլը և կիսապաշտպաններին տեսնել այլ լույսի ներքո: Նա այս հարցում առաջնորդ էր ինչպես մարզիչների, այնպես էլ երկրպագուների համար: «Բավարիայի» շատ խաղացողներ նրան անվանում են լավագույն մարզիչ, որոնց հետ երբևէ աշխատել են: Իսկ նրանք հաստատ ունեցել են մարզիչներ, որոնց տեսականորեն կարող էին համեմատել Խոսեպի հետ: Ինձ դուր էր գալիս նրա թիմում խաղալը:

Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում», ուստի քիչ հավանական է, որ մենք կրկին կհայտնվենք միևնույն ակումբում, սակայն ինձ դուր էր գալիս նրա ղեկավարությամբ հանդես գալը, և, իհարկե, կարող էի երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագրիս ժամկետը: Սակայն ես չեմ կարծում, թե լավ միտք է միայն մարզչի գործոնը հաշվի առնելով նոր համաձայնագիր կնքելը: Խոսեպը ցանկանում էր, որ ես անեի դա, սակայն ո՞րն էր իմաստը, եթե մարզիչը շուտով հեռանալու էր թիմից»,- Կրոսի խոսքերը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» հանդիպելու են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում:

Կրոս. «Ես հաստատ այն ֆուտբոլիստներից չեմ, որոնք խաղում են մինչև 38 տարեկանը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


21-րդ դարի մարզչական մեծագույն դիմակայությունները. #3. Անչելոտի vs Սիմեոնե

Դե Բրույնե. «Տանը փակված մնալը ստիպեց ինձ երկարաձգել կարիերաս»

Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

«Բավարիայի» լեգենդը քննադատել է Մանուել Նոյերին

Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ)

Ռոդրիգո․ «Մինչև «Ռեալ» տեղափոխվելը ես գնացի Պելեի տուն ու ստացա նրա օրհնությունը»

Ժերոմ Բոատենգն ավտովթարի է ենթարկվել

Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել «աղվեսների» կազմում

Զիդանը գիտի, թե ով կարող է փոխարինել Բենզեմային

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Մարկո Ասենսիոն լիարժեքորեն ապաքինվել է վնասվածքից

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով