«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

«Մարադոնան հանճար էր, իսկ Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար»․ «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ

«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Ալեմանը, որը նեապոլյան ակումբում հանդես է եկել 1988-1992թթ․, համեմատել է Դիեգո Մարադոնային և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

«Անհնար է նկարագրելը՝ ինչպիսին էր Մարադոնայի կողքին խաղալը: Պարզապես պետք էր այդտեղ լինել: Նա հանճար էր: Նրա միայն ներկայությունը կարող էր լուծել բոլոր խնդիրները:

Մեսին ֆենոմենալ է, ինձ սխալ չհասկանաք, նրա դեմ շատ դժվար է խաղալը: Իսկ Մարադոնան իսկապես հանճար էր, նա միջազգային մակարդակում արել է շատ ավելին, քան Մեսին: Դրան անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, եթե մենք համեմատում ենք նրանց:

Մեսին ամբողջական թիմ ունի, որը խաղում է նրա համար: Դա առավել ցայտուն է դառնում, քան երբևէ, երբ նա Արգենտինայի հավաքականում խաղում է առանց այդ աջակցության»,- Ալեմանի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարադոնա․ «Մեսին լավագույնն է գործող բոլոր ֆուտբոլիստների շրջանում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանը» հաղթեց, «Նապոլին» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» ու «Ռեալի» հայտացուցակները Լա լիգայի 37-րդ տուրի համար

Մարադոնան 1989 թվականին կարող էր վաստակել 100 միլիոն դոլար, բայց հրաժարվեց. ինչու՞

Սուարես. «Եթե Մեսին փոփոխություններ է ցանկանում, ինքը կհասկանա՝ ինչ անել»

21-րդ դարի ամենաբարձր արդյունավետություն ունեցող հարձակվողների տասնյակը

Սուարես. «Մենք ինքներս զիջեցինք տիտղոսը ու չպետք է արդարացումներ փնտրենք»

«Բարսելոնան» Կոուտինյոյին առաջարկել է 2 անգլիական ակումբի

«Բարսելոնան» պաշտոնապես ներկայացրեց տնային մարզաշապիկը (լուսանկարներ)

Մեսին ու Չավին կհանդիպեն

Թվեք «Բարսելոնայի» բոլոր խաղացողներին, որոնց Մեսին երբևէ ասիստ է արել Լա Լիգայում

«Ռեալի» նախկին տնօրեն․ «Ներկայիս «Բարսելոնային» որպես չեմպիոնի հավակնորդ չեմ դիտարկում»

Ռոնալդուն 2020-ին Մեսիից 2 անգամ ավելի շատ գոլ է խփել

«Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում». Բարտոմեու

«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վերաբերյալ

Բարտոմեու. «Վաղ թե ուշ Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը»

«Նապոլի» – «Միլան» խաղը գոլառատ ստացվեց, բայց հաղթող չունեցավ (տեսանյութ)