Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում - VNews
Բաժիններ

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Փետրվարի 29-ին երկու հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28-րդ առաջնության գարնանային հատվածը: VNews.am-ը ներկայացնում է այն ռեկորդների շարքը, որոնք հնարավոր է գրանցվեն առաջնության երկրորդ հատվածում:

11 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող շիրակցի Մորի Կոնեն կարող է 3 ռեկորդի հեղինակ դառնալ: Եթե նրան հաջողվի ևս 11 գոլ խփել, ապա կգերազանցի Ժան-Ժակ Բուգուհիի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2014/15թթ. մրցաշրջանում «Շիրակի» կազմում 21 գոլի հեղինակ էր դարձել:

12 գոլ խփելու դեպքում Կոնեն կգերազանցի Մարկոս Պիզելիի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ գոլ է խփել՝ 2007թ. «Արարատում» 22 անգամ խոցելով մրցակիցների դարպասները:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Իսկ եթե Կոնեի հաշվին առաջնության գարնանային հատվածում 13 գոլ գրանցվի, ապա իվուարցի ֆուտբոլիստը 24 գնդակով կդառնա «Շիրակի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գոլով գերազանցելով Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:

Գուստավո Մարմենտինին 19 գնդակով կարող է դառնալ «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականը՝ մեկ գոլով գերազանցելով Ուրոշ Նենադովիչի ցուցանիշը, եթե գարնանը 10 գոլ խփի: Այդ դեպքում ընթացիկ առաջնությունում նրա հաշվին 17 գոլ կգրանցվի, որի շնորհիվ բրազիլացի ֆուտբոլիստը կգերազանցի նաև «Ալաշկերտի» լեգեոնականներից մեկ մրցաշրջանի արդյունքով ռեկորդակիր Հեբեր Արաուխոյի ցուցանիշը (16 գոլ՝ 2015/16թթ.):

11 գոլ խփելու դեպքում Գուստավո Մարմենտինին 18 գնդակով կդառնա «Ալաշկերտի» ռեկորդակիրը մեկ մրցաշրջանի արդյունքով՝ գերազանցելով Միհրան Մանասյանի ռեկորդը (17 գոլ՝ 2013/14թթ.):

Եվս 15 խաղ անցկացնելու դեպքում Օգնեն Չանչարևիչը կդառնա «Ալաշկերտում» բոլորից շատ խաղ (69) անցկացրած լեգեոնականը՝ գերազանցելով Ուրոշ Նենադովիչի ցուցանիշը (68 խաղ):

Գրիգոր Մելիքսեթյանը կարող է դառնալ «Գանձասար-Կապանի» դարպասը բոլորից հաճախ՝ 93 անգամ պաշտպանած դարպասապահը, եթե առաջնության գարնանային հատվածում առնվազն 8 խաղ անցկացնի: Այդ դեպքում նա մեկ խաղով կգերազանցի թիմի նախկին դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլու ռեկորդային ցուցանիշը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Բրոնզե մեդալակրի և չեմպիոնի գոլազուրկ խաղը․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» մրցավեճից

Պաշտոնական․ «Գանձասար-Կապանը» բրազիլացի նորեկ ունի

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց գոլազուրկ ոչ-ոքիով (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկի» գրաֆիտին՝ Երևանում. Sector 18-ի նոր ակցիան (լուսանկարներ)

Չարենցավանը՝ առաջնության քարտեզում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրին ընդառաջ

Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

FeedConstruct-ը ձեռք է բերել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի բացառիկ մեդիա իրավունքները

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Նոր մրցաշրջանի 5 գլխավոր ինտրիգները (տեսանյութ)

ՉԼ խաղ է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով․ Հաղթած թիմը շուտով կարող է հանդիպել «Արարատ-Արմենիային»

Պաշտոնական․ Նարեկ Պետրոսյանը հեռացավ «Ուրարտուից»

Պաշտոնական․ Ռումյան Հովսեփյանը վերադարձավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

«Լոռիի» պահանջը չունի իրավական որևէ հիմք»․ ՀՖՖ պատասխանը «Լոռիի» հայտարարությանը

Կամո Հովհաննիսյան. «Հաճելի կլինի խաղալ հայկական թիմի դեմ»

Եվրոպա լիգայում հայկական ակումբների խաղերի ժամանակացույցը