Եվ կրկին սկզբունքային արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 16-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Եվ կրկին սկզբունքային արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 16-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ»«ՆՈԱ»  

29 փետրվարի, ժ.14:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

5 խաղ, «Շիրակը» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-3

1-ին շրջան. 18.09.2019  «Նոա» 0-0 «Շիրակ»

«Շիրակ»՝ 5-րդ տեղ (25 միավոր), «Նոա»՝ 6-րդ տեղ (24 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկու թիմերում էլ կազմի աննշան փոփոխություններ են տեղի ունեցել: «Շիրակի» կազմը համալրել են «Նոայի» նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, «Գանձասար-Կապանից» տեղափոխված Վարդան Արզոյանը և Ուրոշ Նենադովիչը, որը կփորձի հաջողությամբ փոխարինել թիմից հեռացած Մուսա Փոլ Բակայոկոյին:

«Նոայում» լեգեոնականների թիվն ավելի է մեծացել ի հաշիվ նորեկներ Էդուարդս Էմսիսի, Ռոկաս ԿրուշնաուսկասիԴանու Սպատարուի և Էլիստանո Մանգայի: Թիմի մարզաշապիկը կկրի նաև Արտյոմ Դելինյանը:

Բացի Դավիթ Մանոյանից, «Նոայում» այլևս հանդես չեն գա նաև Արման ՄելիքսեթյանըԷդգար ՄովսեսյանըԱրթուր Ստեփանյանը և Ալեքսեյ Տուրիկը:

2․ Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 հանդիպումներից երկուսն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի, մեկում հաղթել է «Նոան»: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Շիրակը» տոնել է 2018թ. նոյեմբերի 28-ին Ժան-Ժակ Բուգուհիի հաջող իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

3․ «Շիրակը» չափազանց անհաջող անցկացրեց առաջնության աշնանային հատվածի ավարտական 3 հանդիպումները՝ հաջորդաբար պարտվելով «Փյունիկին» (0-1), «Ալաշկերտին» (1-3) և «Գանձասար-Կապանին» (0-1): Այդ անհաջողությունների պատճառով «Արարատի» հետ 25 միավորով աղյուսակը գլխավորող շիրակցիները նահանջեցին 5-րդ հորիզոնական:

4․ Իսկ ահա «Նոան» բավական հաջող անցկացրեց առաջնության նախորդ 3 հանդիպումները՝ հաղթելով «Լոռիին» (3-1) ու «Արարատին» (2-0), գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ուրարտուի» հետ:

5․ Երկու թիմերն էլ նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ առաջընթաց են գրանցել: «Շիրակը» 6 միավոր ավելին է վաստակել: «Նոայի» առաջընթացն ավելի տպավորիչ է: Թիմը 2 անգամ ավելի շատ միավոր է վաստակել, 7 գոլ ավելի է խփել, բաց թողած գնդակների թիվն էլ նվազեցրել է 12-ով՝ մրցակիցներին ընդամենը 14 անգամ թույլ տալով գրավելու իր դարպասը: Այդ ցուցանիշով «Նոան» ներկայումս առաջնության ամենահուսալի պաշտպանությունն ունեցող թիմն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Նոա»՝ Յուրի Գարեգինյան՝ 2 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի 15-րդ տուրում խաղադաշտից հեռացված «Նոայի» ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

«Արարատի» շուրջ կրկին աղմուկ է. Ակումբը պատասխանել է ռուս գործարարի հայտարարությանը

Տարխանով․ «Բելառուսի առաջնությունն ինչ-որ մղձավանջի է նման»

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Կայացել է ՀՖՖ Գործկոմի նիստը. Ակումբներին է փոխանցվելու հովանվորչական գումարները

«Շիրակը» համակարգիչներով է ապահովել տեղի դպրոցներին

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Տիտո Ռամալյո. «Կապառոսը կարող է օգուտ տալ Հայաստանի հավաքականին»

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

«Լոռիի» հիմնադիրը առաջարկում է քննարկման դնել ՀՖՖ արտասահմանցի աշխատակիցների վճարման հարցը

Հայաստանի առաջնության վերսկսման մի քանի հավանական սցենար կա

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Բերեզովսկի. «Եթե բանկիր Սարին դարձել է լավ մարզիչ, ապա դարպասապահը հաստատ կարող է դառնալ»

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները