Եվ կրկին սկզբունքային արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 16-րդ տուրին ընդառաջ - Page 2 of 4 - VNews
Բաժիններ

Եվ կրկին սկզբունքային արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 16-րդ տուրին ընդառաջ

«ՓՅՈՒՆԻԿ»  «ԳԱՆՁԱՍԱՐԿԱՊԱՆ» 

29 փետրվարի, ժ.14:45, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

59 խաղ, «Փյունիկը» հաղթել է 28 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 16,  գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 96-56

1-ին շրջան. 17.09.2019 «Գանձասար-Կապան» 1-2 «Փյունիկ»
Գոլերը՝ 0-1՝ Դենիս Մահմուդով 12՛, 0-2՝ Արաս Օզբիլիս 79՛, 1-2՝ Անդրանիկ Քոչարյան 82՛

«Փյունիկ»՝ 7-րդ տեղ (20 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (14 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս հանդիպումով Ռոման Բերեզովսկին 28 տարի անց վերադառնում է Հայաստանի առաջնություն՝ «Փյունիկի» գլխավոր մարզչի կարգավիճակով: 1992թ. կայացած Բարձրագույն խմբի անդրանիկ առաջնությունում 18-ամյա Բերեզովսկին պաշտպանել էր Երևանի «Կոշկագործի» և Կապանի «Սյունիքի» դարպասը:

2․ Ռոման Բերեզովսկին ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» գլխավորած 3-րդ մարզիչը կլինի: Հիշեցնենք, որ մեկնարկային 11 հանդիպումներում թիմը գլխավորում էր Ալեքսանդր Տարխանովը, որի օրոք փյունիկցիները վաստակեցին 13 միավոր (+4=1-6, 19-22), ինչը հնարավոր միավորների 39,3 տոկոսն էր: Հաջորդ 4 խաղերում թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սուրեն Չախալյանը, որի օրոք «Փյունիկը» 7 միավոր վաստակեց (+2=1-1, 12-7), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն էր:

3․ Հետաքրքիր զուգադիպությամբ մրցակիցների միջև կայացած նախորդ 5 հանդիպումներում էլ հաջողությունն ուղեկցել էր հյուրերին: Ընդ որում վերջին երկու խաղերում էլ հաղթել են փյունիկցիները:

4․ Եթե Գեղամ Հարությունյանին հաջողվի գրավել «Փյունիկի» դարպասը, ապա ոչ միայն կդառնա փյունիկցիների հետ դիմակայությունում գանձասարցիների լավագույն ռմբարկուն, այլև կխփի պաշտոնական մրցումներում թիմի կազմում իր հոբելյանական՝ 50-րդ գնդակը:

5․ «Փյունիկում» առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետը 9 գոլի հեղինակ դարձած Դենիս Մահմուդովն էր: Գանձասարցիների կազմում լավագույնը 3 գոլ խփած Գեղամ Հարությունյանն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան՝ 8 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Արթուր Քոչարյան, Ալեքս Քրիստիան Ջունիոր, Գեղամ Հարությունյան՝ 4ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)