Պաշտոնական․ Միհրան Մանասյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Պաշտոնական․ Միհրան Մանասյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը տեղափոխվել է «Լոռի»:

Վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը հետևյալ հրապարակումն է կատարել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ է տեղափոխվել հայ հարձակվող Միհրան Մանասյանը։

Մանասյանը հանդես է եկել Երեւանի «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում» եւ «Գանձասար-Կապանում»։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցել է 171 խաղի, դարձել 76 գոլի եւ 28 գոլային փոխանցման հեղինակ։

Մանասյանը Հայաստանի ութակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է գավաթը եւ սուպեր գավաթը, 3 անգամ դարձել է Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու։

31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրն ակտիվ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը»:

Հավելենք, որ Մանասյանը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտի» կազմում մասնակցել է 12 հանդիպման (5-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 3 գոլի հեղինակ:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Պաշտոնական. Օդիոն Իգալոյի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

«Լոռին» ու «Նոան» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում