Մխիթարյանը հավակնում է ճանաչվելու «Կալյարի» - «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ - VNews
Բաժիններ

Մխիթարյանը հավակնում է ճանաչվելու «Կալյարի» – «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում հյուրընկալվելիս 4-3 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ, իսկ հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Գայլերի» թվիթերյան պաշտոնական էջը ներկայացրել է 3 թեկնածուների, որոնք հավակնում են ճանաչվելու հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հայ խաղացողը նույնպես հավակնորդների թվում է: Նրանից զատ, այդ պատվին կարող են արժանանալ նաև Նիկոլա Կալինիչը (2 գոլ, 1 արդյունավետ փոխանցում) և Ջասթին Կլյուվերտը (գոլ):

31-ամյա Մխիթարյանի օգտին քվեարկելու համար հարկավոր է «ռեթվիթ» անել այս գրառումը:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ճանաչվել էր Ա սերիայի նախորդ տուրում «Լեչեի» դեմ կայացած մրցավեճի (4-0) լավագույն խաղացող: Հայաստանի հավաքականի ավագն այն ժամանակ նույնպես իր ակտիվում էր գրանցել 1-ական գոլ ու արդյունավետ փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոման» մտադիր է հրաժեշտ տալ 2 ֆուտբոլիստի

«Նրա հնարամտությունն ու դինամիզմը «Ռոմային» ԵԼ ուղեգիր տվեցին». Մխիթարյանն ու մրցաշրջանի կարևորագույն խաղերը

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

«Ռոմա»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

Ինչպես Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (տեսանյութ)

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոման» առաջին կեսից հետո պարտվում է, «Բայերի» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Սևիլիան» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում