Ֆոնսեկա․ «Ֆուտբոլիստը, որ այսօր տարբերություն ստեղծեց, Մխիթարյանն էր» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա․ «Ֆուտբոլիստը, որ այսօր տարբերություն ստեղծեց, Մխիթարյանն էր»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ա սերիայի 26-րդ տուրում «Կալյարիի» նկատմամբ հաղթանակից հետո (4-3) խոսել է թիմի ցուցադրած խաղի, ինչպես նաև կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

«5 ֆուտբոլիստների էինք փոխել, քանի որ օրեր առաջ հանդիպում էինք ունեցել «Գենտի» հետ: Մենք ունենք հոգնած շատ ֆուտբոլիստներ, և Ջեկոն ամենահյուծվածներից մեկն էր: Որոշեցի խաղաժամանակ տալ Կալինիչին, քանի որ նա լավ էր մարզվել: Մյուսները նույնպես լավ հանդիպում անցկացրին:

Մենք կարծում ենք, որ խաղն ինքներս չպետք է բարդեցնենք մեզ համար: Շատ լավ մրցավեճ անցկացրինք, շատ հնարավորություններ ունեինք, որպեսզի վաղաժամ վճռեինք մրցավեճի ելքը: Անարդար կլիներ, եթե այսօր չհաղթեինք:

Աղյուսակում ինչ դիրքում կլինեինք, եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկար ժամանակ բաց չթողնե՞ր․ չեմ կարող ասել: Մխիթարյանն օրեցօր բարելավվում է իր խաղը և կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Խաղացողը, որ այսօր տարբերություն ստեղծեց, հենց նա էր:

Մխիթարյանը և Պելեգրինին կարո՞ղ են հանդես գալ միասին․ դա մեծ խնդիր է մարզչի համար, բայց շատ ավելի վատ է, երբ մենք հասանելի ֆուտբոլիստներ չենք ունենում: Այստեղ հնարավորություն է տրվում բոլորին, հատկապես՝ լավ խաղացողներին»,- Ֆոնսեկայի խոսքերը մեջբերում է Romapress-ը:

Մխիթարյանը հավակնում է ճանաչվելու «Կալյարի» – «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Մխիթարյանը համաձայնության է հասել «Ռոմայի» հետ ու ևս մեկ տարի կխաղա Հռոմում

«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

«Ռոմա»․ Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մխիթարյանի գնահատականները՝ «Սևիլիայի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան. «Փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չստավեց»

Ինչպես Ջանլուկա Մանչինին հեռացվեց խաղադաշտից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (տեսանյութ)

ԵԼ․ Մխիթարյանն ու «Ռոման» լքում են պայքարը, «Բայերը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Ռոման» առաջին կեսից հետո պարտվում է, «Բայերի» խաղում հաշիվը չի բացվել (տեսանյութ)

«Սևիլիան» բացում է հաշիվը «Ռոմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Ամերիկացի միլիարդատերը կգնի «Ռոման»

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Մխիթարյանն ու մյուս աստղերը շնորհակալություն են հայտնում բժիշկներին. ՈւԵՖԱ-ի նոր ակցիան (տեսանյութ)