Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

05.10.2019 Urartu 2 2 Shirak 13 - Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 23:41

-

-

VNews․am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ․ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Պաշտպաններ․ Հրայր Մկոյան («Շիրակ»), Յուրիցա Գրգեց («Ուրարտու»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ․ Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Իգոր Պադերին («Ուրարտու»), Արմեն Համբարձումյան, Ֆուրջել Նարսինգ (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Էդգար Մալաքյան («Շիրակ»)

Հարձակվողներ․ Մորի Կոնե («Շիրակ»), Յուսուֆ Օտուբանջո («Արարատ-Արմենիա»)

asd2sad2 960x960 - Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Մորի Կոնե («Շիրակ»)

Առաջնության լավագույն ռմբարկուն (արդեն 13 գոլ է խփել) վնասվածքի պատճառով բաց թողեց նախապատրաստական հատվածի գերակշիռ մասը, հասցրեց մասնակցել միայն վերջին ընկերական հանդիպմանը, սակայն փայլեց արդեն առաջին պաշտոնական խաղում: Կոնեն «Նոայի» դեմ մրցավեճում (3-0) դարձավ դուբլի հեղինակ, կատարեց նաև մեկ արդյունավետ փոխանցում: Հանդիպման ընթացքի վրա մեծապես ազդեց նրա խփած առաջին գնդակը, որը գրանցվեց առաջին խաղակեսի վերջնամասում: Մինչ այդ ընթանում էր հիմնականում հավասար պայքար, «Նոան» այդ գոլից կարճ ժամանակ առաջ հաշիվը բացելու շատ լավ հնարավորություն ուներ, բայց չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:

Կոնեին այս հանդիպմանը 2 դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Էդգար Մալաքյանը: Եթե «Շիրակի» առաջին գոլը ստանդարտ խաղարկման արդյունք էր, ապա երկրորդի դեպքում թիմը ցուցադրեց հակագրոհելու բարձրագույն մակարդակ: «Նոան» մինչ այդ ստիպված էր ավելի շատ ուժեր կենտրոնացնել առջևի գծում, իսկ եթե գյումրեցիներին տալիս ես թեկուզ չնչին ազատ տարածություն, նրանք անպայմանորեն կպատժեն քեզ: Կոնեն այդ դրվագում օգնեց Ուրոշ Նենադովիչին խփելու իր առաջին գոլը «Շիրակում»: «Նոայի» պաշտպանները երրորդ գոլի ժամանակ նույնիսկ չհասցրին արձագանքել Մալաքյանի ու Կոնեի հրաշալի կոմբինացիային: Բիչախչյանի թիմի հաղթանակը համոզիչ էր:

«Շիրակից» 458 օր պահանջվեց «Նոային» կրկին հաղթելու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկն» այդ ցուցանիշով լավագույնն է, «Արարատ-Արմենիայի» նոր ռեկորդակիրները

VBET ՀՊԼ. «Փյունիկ» 2-0 «Նորավանք». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց «Նորավանքի» նկատմամբ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Նորավանք». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց ԲԿՄԱ-ին գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտն» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» – «Նոա». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Սևան» – «Ուրարտու»՝ գոլազուրկ ոչ-ոքի

VBET ՀՊԼ. Սերժ Դեբլեի միակ գոլը հաղթական էր «Վանի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Սևան» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Արարատ»- – «Վան». Մեկնարկային կազմեր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մրցավարներն ու պատվիրակները

Հին ու նոր մրցակիցների հերթական դիմակայությունը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 11-րդ տուրից առաջ

Առաքելյանը նման ցուցանիշ գրանցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ, Ցիգանն ու Բեգլարյանը թարմացրին տարիքային ռեկորդները

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 2-1 «Ալաշկերտ». VNews-ի ֆոտոշարքը