«Շիրակից» 458 օր պահանջվեց «Նոային» կրկին հաղթելու համար - VNews
Բաժիններ

«Շիրակից» 458 օր պահանջվեց «Նոային» կրկին հաղթելու համար

Բարձրագույն խմբի 16-րդ տուրը՝ 10 փաստով

16-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց 2019/20թթ. Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: Տուրն անվանեց առաջնության նոր առաջատարին, որի դերը ստանձնեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»: Նաև բավական սրվեց պայքարը լավագույն վեցյակում տեղ զբաղեցնելու համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Առաջնությունում անցկացված 79 հանդիպումներից 39-ում հաղթել են դաշտի տերերը, 24-ում՝ հյուրերը, 16 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

4 խաղում խփվեց 10 գոլ, որոնց հեղինակները հաղթած թիմերի ֆուտբոլիստներն են: Առաջնությունում անցկացված 79 հանդիպումներում խփվել է 228 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,88 գոլ): Առաջնության գարնանային հատվածի անդրանիկ գոլի հեղինակ դարձավ շիրակցի Մորի Կոնեն՝ 43-րդ րոպեին գրավելով «Նոայի» դարպասը:

2․ «Շիրակն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ տոնելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը: Առաջին նման հաղթանակը գյումրեցիների օգտին գրանցվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին «Երևանի» հետ կայացած խաղում (4-1): Գյումրեցիներից 458 օր պահանջվեց ՀՀ առաջնությունում «Նոային» կրկին հաղթելու համար: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Շիրակը» տոնել էր 2018թ. նոյեմբերի 28-ին Ժան-Ժակ Բուգուհիի հաջող իրացրած 11մ հարվածի շնորհիվ:

3․ Ռոման Բերեզովսկին հաղթանակով նշեց «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը: Գանձասարցիների հետ անցկացրած առաջնության վերջին 3 հանդիպումներն էլ ավարտվել են փյունիկցիների հաղթանակով: «Գանձասար-Կապանը» վերջին անգամ «Փյունիկին» պարտության է մատնել 2018թ. դեկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 3-1 հաշվով:

Ռոման Բերեզովսկի․ «Փորձում ենք ամեն ինչ անել, որ դուրս գանք այս ծանր վիճակից» (տեսանյութ)

4․ «Արարատ-Արմենիան» ՀՀ առաջնություններում «Արարատի» նկատմամբ 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ բոլորն էլ Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Այդ հաղթանակներից 3-ը խոշոր հաշվով են ավարտվել: Նախկինում «Արարատ-Արմենիան» արարատցիներին պարտության էր մատնել 4-1 և 6-2 հաշվով: Չեմպիոնն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Մինչ այդ Վարդան Մինասյանի սաները 7-2 հաշվով ջախջախել էին «Երևանին»:

5․ Իգոր Կոլիվանովի նորամուտն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում շատ անհաջող ստացվեց: Արարատցիներն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեցին: Կոլիվանովն ընթացիկ առաջնությունում «Արարատը» գլխավորած 4 մարզիչներից երկրորդն է (Վադիմ Լազորենկոյից հետո), որ նորամուտը պարտությամբ նշեց: Առաջնության վերջին 4 հանդիպումներում «Արարատն» ընդամենը 2 միավոր է վաստակել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)