«Կալյարին» նոր գլխավոր մարզիչ ունի - VNews
Բաժիններ

«Կալյարին» նոր գլխավոր մարզիչ ունի

Վալտեր Ձենգան նշանակվել է «Կալյարիի» գլխավոր մարզչի պաշտոնում:

59-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

«Կալյարին» ավելի վաղ պաշտոնանկ էր արել Ռոլանդո Մարանին: Թիմը հաղթանակ չի տոնել դեկտեմբերի 5-ից ի վեր, բոլոր մրցաշարերի կտրվածքով առանց հաղթանակների շարքը ձգվում է արդեն 12 մրցավեճի:

«Կալյարին» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 հանդիպումներում վաստակել է 32 միավոր ու զբաղեցնում է աղյուսակի 11-րդ հորիզոնականը:

Ձենգայի նախորդ աշխատավայրը «Վենեցիան» էր: 59-ամյա մասնագետն ավելի վաղ մարզել է նաև ռումինական «Ստյաուան», սերբական «Ցրվենա Զվեզդան», անգլիական «Վուլվերհեմփթոնը», իտալական «Կատանիան», «Պալերմոն», «Սամպդորիան», «Կրոտոնեն» և այլ ակումբներ:

Ֆուտբոլիստի կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ինտերում», որտեղ մասնակցել է 328 հանդիպման: Իտալիայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 58 անգամ:

Հիգուայինը կարող է վերադառնալ Իսպանիա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն կարող է բաց թողնել «Յուվենտուսի» առաջիկա խաղը

Մրցավարն անմիջապես չեղարկել է «Կալյարիի» ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլը տուգանայինից (տեսանյութ)

Դիեգո Սիմեոնեի որդին Ա Սերիայում պատմական ցուցանիշ է սահմանել

Նայնգոլան. «Նա փոխեց իմ կարիերան, ամենից շատ հենց նրան եմ պարտական»

«Կալյարին» որոշում է կայացրել Ռաջա Նաինգոլանի վերաբերյալ

Ֆոնսեկա․ «Ֆուտբոլիստը, որ այսօր տարբերություն ստեղծեց, Մխիթարյանն էր»

Մխիթարյանը հավակնում է ճանաչվելու «Կալյարի» – «Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ա սերիան «Ռոմայի» 4-րդ գոլն ի վերջո գրանցել է Մխիթարյանի անվան դիմաց (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Կալյարիին», Մխիթարյանը՝ գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Կալյարիի» դեմ հանդիպմանը (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կալյարիի» դեմ խաղում

Ա սերիայի 3 հանդիպում հետաձգվել է

«Նապոլին» Մերտենսի միակ գոլի շնորհիվ հաղթեց «Կալյարիին» (տեսանյութ)

«Կալյարիի» դեմ խաղից հետո Կոնտեն սրտի խնդիր է ունեցել

«Ինտերը» հրաժարվել է շփվել լրագրողների հետ «Կալյարիի» դեմ ոչ-ոքիից հետո

«Ինտերը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Կալյարիի» դեմ խաղում (տեսանյութ)