Վճռորոշ խաղեր, որոնց ելքերը բախտորոշ կլինեն թիմերի համար. Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 17-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Վճռորոշ խաղեր, որոնց ելքերը բախտորոշ կլինեն թիմերի համար. Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 17-րդ տուրին ընդառաջ

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»«ԱԼԱՇԿԵՐՏ»         

6 մարտի, ժ.15:15,  Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

29 խաղ, «Գանձասար-Կապանը» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 16, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-43

1-ին շրջան. 21.09.2019  «Ալաշկերտ» 2-0 «Գանձասար-Կապան»
Գոլերը՝ 1-0՝ Գուստավո Մարմենտինի 39՛, 2-0՝ Միհրան Մանասյան 90+5՛

«Գանձասար-Կապան»՝ 9-րդ տեղ (14 միավոր), «Ալաշկերտ»՝ 2րդ տեղ (30 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Դեռևս առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո լավագույն վեցյակ մտնելու հնարավորությունից զրկված «Գանձասար-Կապանի» համար այս հանդիպումն էլ մարզական առումով արդեն որևէ նշանակություն չունի: «Ալաշկերտի» հետ հանդիպումը կլինի Բարձրագույն խմբում գանձասարցիների հոբելյանական՝ 400-րդ խաղը: Անհաջողության դեպքում «Գանձասար-Կապանը» կկրի ՀՀ առաջնություններում 150-րդ պարտությունը:

2. Այս հանդիպումով «Ալաշկերտը» սկսում է ելույթներն առաջնության գարնանային հատվածում: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թեև «Ալաշկերտը» կրկին բավական ակտիվ էր, սակայն թիմի հիմնական կազմը պահպանվել է: «Ալաշկերտի» կազմը համալրել են 8 ֆուտբոլիստներ, թիմից հեռացել են 10 խաղացողներ: Թիմ է վերադարձել Էդգար Մանուչարյանը, նորեկներից ֆուտբոլասերներին հայտնի են «Ուրարտուի» նախկին լեգեոնական Պապե Աբդու Կամարան և «Լոռիում» հանդես եկած Սանդի Ինուսա Ումարուն: «Ալաշկերտի» մարզաշապիկը կկրի նաև «Միկայի» նախկին սան, վերջին տարիներին Գերմանիայում խաղացած Հայկ Գալստյանը:

3. «Ալաշկերտը» դժվարին մրցակից է դարձել «Գանձասար-Կապանի» համար՝ հաղթելով ՀՀ առաջնություններում թիմերի միջև կայացած վերջին 7 հանդիպումներում էլ: «Ալաշկերտն» այդ խաղերում 16 գոլ է խփել, սեփական դարպասն ընդունել է ընդամենը 2 գնդակ: Ընդ որում առաջին 4 խաղերում կապանցիներին չի հաջողվել գրավել ալաշկերտցիների դարպասը:

Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ գանձասարցիները տոնել են 2018թ. ապրիլի 1-ին հյուրընկալվելիս կայացած խաղում Ալեքս Քրիստիան Ջունիորի խփած միակ գոլի շնորհիվ:

4. «Ալաշկերտի» կազմում ընթացիկ առաջնությունում արդյունավետ խաղ է ցուցադրում Գուստավո Մարմենտինին, որը 7 գոլի հեղինակ է դարձել: «Գանձասար-Կապանի» կազմում 3 գնդակով ռմբարկուների ցանկը գլխավորում է Գեղամ Հարությունյանը:

5. «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը «Գանձասար-Կապանի» հետ առաջին շրջանի մրցավեճում Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղն էր անցկացրել: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում ներկայումս բոլորից շատ խաղերի է մասնակցել թիմի ավագ Արտակ Գրիգորյանը՝ 280: Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գրիգորյանը կընդգրկվի «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները`

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 8 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Գանձասար-Կապանի» պաշտպան Աննան Մենսահը: «Ալաշկերտից» էլ կարմիր քարտի պատճառով խաղը բաց կթողնի Նիկիտա Բարանովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Պաշտոնական. «Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան հեռանում է

Մելիքսեթյանը՝ ամենափորձառու դարպասապահների, Դեդեչկոն՝ 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Արսեն Պետրոսյան․ «Բոլոր օղակներում պետք է բարելավվենք, որպեսզի «Նոայի» դեմ խաղին ավելի պատրաստ ներկայանանք» (տեսանյութ)

Պայքար ավելի շատ պատվի, քան 3 միավորի համար․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղից

Հակոբ Հակոբյանի գոլը միակն ու հաղթականն էր «Ուրարտու» – «Գանձասար-Կապան» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Գանձասար-Կապան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 22-ից 24-րդ տուրերի խաղացանկը

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)