-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լոռին» պաշտոնապես հայտարարել է նոր համալրման մասին:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ կոլումբացի վինգեր Խոսե Լուիս Գամբոան տեղափոխվել է «Լոռի» ՖԱ։
19-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնի «Բոկա Խունյորս դե Կալի» ակումբում։
Գամբոայի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր»,- նշված է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքի հրապարակման մեջ:
Հավելենք, որ «Լոռին» Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է «Ուրարտուին»: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը 28 միավորով 3-4-րդ հորիզոնականներն է կիսում «Շիրակի» հետ: «Լոռին» 17-րդ տուրում մարտի 8-ին Գյումրիում ուժերն է չափելու «Արարատի» հետ:
Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո