Գևորգ Օհանյանն ավարտել է մարզական կարիերան - VNews
Բաժիններ

Գևորգ Օհանյանն ավարտել է մարզական կարիերան

Կիսապաշտպան Գևորգ Օհանյանը, որը ձմռանը հեռացել էր «Գանձասար-Կապանից», հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

28-ամյա խաղացողը մշտական բնակության է մեկնել Միացյալ Նահանգներ: Նա վերջին ժամանակներս փորձաշրջան էր անցնում ամերիկյան USL-ը ներկայացնող «Օրինջ Քաունթի» ակումբում, որի կազմում տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել ՄԼՍ-ի 2019 թվականի առաջնության Արևելյան կոնֆերենցիայի հաղթող «Նյու Յորք Սիթիի» դեմ մրցավեճում:

«Ես շատ շնորհակալ եմ ձեզ՝ վերաբերմունքի և այս 2 ամիսների համար: Ես իսկապես վայելել եմ դրանք: Սակայն կյանքը ստիպում է ձեզ ընտրելու և կայացնելու ծանր որոշումներ: Ուստի ես թողնում եմ կյանքիս կիրքը՝ ֆուտբոլը:

Ընտանիքը կանչում է: Իմ թիմ՝ «Օրինջ Քաունթի», ձեզ մաղթում եմ հաջողություն ապագայում և միայն հաղթանակներ»,- գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հավելենք, որ տեխնիկապես հարուստ և խաղադաշտը տեսնելու փայլուն ունակությամբ օժտված Օհանյանը Հայաստանում պաշտպանել է «Ուրարտուի», «Արարատի», «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» մարզական պատիվը: Նրա վերջին աշխատավայրը կապանյան թիմն էր, որի կազմում Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 մրցավեճ (10-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Բարձրագույն խմբի 6 ակումբ կստանա ԵՎՐՈ 2020 «Ակումբային մասնակցության վճարները»

«Կուռքս մերժեց խնդրանքս, իսկ 20 տարի անց․․․»․ Գևորգ Կասպարովի ամենաուշագրավ մտքերը

Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Մեկ ակումբի ֆուտբոլիստներ․ Ովքեր են «200-ի ակումբի» 21 անդամները

Հայկական ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի «համերաշխության վճարները»

Օգանան ընդամենը 9 ամսական էր, երբ Կասպարովը նորամուտը նշեց ՀՀ գավաթի մրցաշարում

Արմեն Պետրոսյան․ «Լավ կպատրաստվենք երկրորդ խաղին․ պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Այսօր ստեղծած գոլային պահերի քանակը կբավականացներ մի քանի հանդիպման համար» (տեսանյութ)

Օգանայի գոլն օգնեց «Արարատ-Արմենիային» հաղթելու «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

VBet Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիա»- «Գանձասար-Կապան» (ուղիղ եթեր)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

Արմեն Ադամյան․ «Սա այն խաղը չէր, որին ընդունակ է թիմը» (տեսանյութ)