Մոուրինյո․ «Ժոզե-ֆուտբոլիստը չէր խաղա իմ գլխավորած թիմում» - VNews
Բաժիններ

Մոուրինյո․ «Ժոզե-ֆուտբոլիստը չէր խաղա իմ գլխավորած թիմում»

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 29 տուր

07 Մարտ 2020 - 21:30

1

Բերնլի

1

Տոտենհեմ Հոտսպուր

1 - 0 Քրիս Վուդ - 13`

1 - 1 Դելե Ալի - 50`

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բառնլիի» դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին՝ արդյոք կցանկանար իր թիմում ընդգրկել Մոուրինյո-ֆուտբոլիստին, եթե նման հնարավորություն ունենար:

«Բալտեմար Բրիտոն ասել է, որ ես ծո՞ւյլ էի, երբ ֆուտբոլ էի խաղում: Ճիշտ է: Միանգամայն իրավացի է: Ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն չէր խաղա իմ գլխավորած թիմում, ամեն ինչ շատ պարզ է: Կվաճառեի՞ նրա տրանսֆերը․ արդեն առաջարկեցի, վերցրեք նրան անվճար»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Football.London-ը:

Պորտուգալացին կիսապաշտպանի դիրքում հանդես է եկել «Ռիու Ավե», «Բելենենսեշ», «Սեզիմբրու» ու «Կոմերսիու և Ինդուստրիա» ակումբներում: 1987 թվականին 24 տարեկանում ավարտել է մարզական կարիերան՝ կենտրոնանալով մարզչական աշխատանքի վրա:

«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 40 միավոր և 7-8-րդ հորիզոնականներն է բաժանում «Շեֆիլդ Յունայթեդի» հետ: Լոնդոնյան թիմի առաջիկա մրցակից «Բառնլին» նրանից հետ է մնում 2 միավորով:

Մխիթարյան. «Մոուրինյոն ինձ տեսավ նախաճաշելիս ու ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

Մոուրինյո․ «Տրանսֆերները վերջինն են, որի մասին մտածում է «Տոտենհեմը»

Ամենաշահավետ առաջարկը «Բարսելոնային» Անգլիայից՝ Կոուտինյոյի վերաբերյալ

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Մոուրինյոն մարզումն անցկացրել է՝ հեծանիվ վարելով (ֆոտո)

Ժոզե Մոուրինյոն հանդիպել է Դևիդ Բեքհեմին (Տեսանյութ)

Էտո՛օ. «Մոուրինյոն ինձ համոզեց «Ինտեր» տեղափոխվել մեկ նկարի միջոցով»

Վիլիանը՝ Մոուրինյոյի հետ գաղտնի բանակցությունների մասին

Հոն Մին Սոնը ավարտել է «զինծառայությունը» և վերադարձել Լոնդոն

Դելե Ալիին ծեծել ու թալանել են սեփական տանը

«Ինչո՞ւ ես դիրքդ այդքան բաց թողնում, Կաֆու». Արբելոան՝ Մոուրինյոյի ամենամեծ զայրույթի մասին

Սոնը լավագույնի մրցանակն է ստացել ու ավարտել զորավարժությունները Հրվ. Կորեայում (լուսանկարներ)

Վեբ. «Ես սխալվեցի. չէի ցանկանում, որ Ռոնալդուն իրացներ այդ 11-մետրանոցը»