«Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, որ մեկ խմբում հայտնվեցինք կովկասյան հավաքականների հետ»․ Իլյա Անտոնով - VNews
Բաժիններ

«Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, որ մեկ խմբում հայտնվեցինք կովկասյան հավաքականների հետ»․ Իլյա Անտոնով

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի գավաթի առաջիկա խաղարկության C դիվիզիոնի վիճակահանության արդյունքում հայտնվել է 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիների հետ:

Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես են գալիս Էստոնիայի հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ «Ալաշկերտի» պաշտպան Նիկիտա Բարանովը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը:

27-ամյա Անտոնովը Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման (4 դեպքում՝ մեկնարկային կազմում): Հենակետային կիսապաշտպանը «Շիրակի» դեմ նախօրեին կայացած մրցավեճում (1-0) փոխարինման է մտել 24-րդ րոպեին, երբ վնասվածք է ստացել Հայաստանի գործող չեմպիոնի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Ալֆոնսե Կասե Կոջոն:

Անտոնովն Էստոնիայի հավաքականի կազմում ամբողջությամբ մասնակցել է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Գերմանիայի հետ հոկտեմբերին (0-3) ու Հոլանդիայի հետ նոյեմբերին (0-5) կայացած հանդիպումներին: Էստոնացիներն ընտրական C խմբում անցկացրած 8 խաղում վաստակել են ընդամենը 1 միավոր և հանգրվանել վերջին՝ 5-րդ հորիզոնականում:

Անտոնովը VNews.am-ին տված հարցազրույցում խոսել է «Շիրակի» դեմ մրցավեճի, Բարձրագույն խմբի առաջնությունից իր տպավորությունների, ինչպես նաև Ազգերի լիգայի վիճակահանության մասին:

«Բավականին բարդ հանդիպում էր: Խաղադաշտի ամեն հատվածում պայքար էր ընթանում: «Շիրակի» դեմ խաղերը միշտ էլ ծանր են ստացվում, քանի որ այն շատ կարգապահ թիմ է: Նրանք պաշտպանությունում շատ լավ են խաղում, աչքի են ընկնում կարգապահությամբ: Այսօր բնավորություն ցույց տվեցինք: Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք ու 3 միավոր վաստակեցինք:

Կոջոն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Հուսով ենք, որ նա շատ արագ կվերականգնվի: Այս պահին չգիտեմ՝ որքանով է լուրջ Կոջոյի վնասվածքը, բայց մեր բժշկական անձնակազմը հոգ է տանում նրա մասին: Հուսով ենք՝ նրան շատ շուտով կրկին կտեսնենք խաղադաշտում:

Բավականին հետաքրքիր առաջնություն է: Կարող եք ընդամենը նայել աղյուսակին և տեսնել, թե ինչքան փոքր է թիմերի միջև միավորների տարբերությունը: Շուտով, երբ արդեն 6 թիմով առանձին պայքար կմղենք, լիովին այլ մրցաշար կլինի: Խաղերի ժամանակ հարկավոր կլինի ավելի շատ էներգիա ծախսել, բայց նաև կլինի ավելի հետաքրքիր: Կարող եմ վստահաբար ասել, որ այս առաջնությունում հեշտ մրցակիցներ չկան: Ամեն հանդիպմանը հարկավոր է ներդնել 100% ուժերը: Բնականաբար, ինչ-որ չափով էլ բախտ է պետք հաղթանակներ տոնելու համար:

Նորմալ էր իմ արձագանքը, երբ իմացա, որ Հայաստանի հավաքականը մեր մրցակիցներից է լինելու: Շատ հետաքրքիր վիճակահանություն է մեզ համար: Ես Հայաստանում եմ խաղում և այդ առումով ինձ համար ավելի հետաքրքիր է: Մեր բախտը փոքր-ինչ չբերեց, որ մեկ խմբում հայտնվեցինք կովկասյան հավաքականների՝ Վրաստանի ու Հայաստանի հետ: Շատ թեժ պայքար է ընթանալու այս խմբում:

Վիճակահանության մասին փոքր-ինչ խոսել եմ Հայաստանի հավաքական հրավիրվող ակումբակիցներիս հետ, բայց հիմա կենտրոնացած ենք առաջնության վրա: Ազգերի լիգայի խաղերն աշնանն են կայանալու, և անցնելու դեռ շատ երկար ճանապարհ կա: Մենք հիմա խոսում ենք միայն «Արարատ-Արմենիայի», մեր խաղերի և առաջադրանքների մասին:

Երբ Էստոնիայում ինձ հարցնում են Հայաստանի ու հայկական ֆուտբոլի մասին, ես միայն դրական բաներ եմ պատմում: Դա այն է, ինչ ես զգում և տեսնում եմ: Նրանք հարգում են այս առաջնությունը, դրա համար էլ հայկական թիմից ֆուտբոլիստների են հրավիրում Էստոնիայի հավաքական: Այնտեղ հետևում են մեր ելույթներին: Իմ շատ լավ ընկերը՝ Նիկիտա Բարանովը, նույնպես այստեղ է խաղում՝ «Ալաշկերտում»: Նա նույնպես նույն կարծիքին է: Հայաստանում թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը շատ փոքր է, դու երբեք չգիտես՝ կոնկրետ մրցավեճում ով կհաղթի»,- ասել է Անտոնովը:

Վարդան Մինասյան․ «Հավասար հանդիպում էր, ուղղակի մենք իրացրինք մեր գոլային պահը» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել