«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ - VNews
Բաժիններ

«Արարատ-Արմենիան» ընթանում է նախորդ տարվա չեմպիոնական գրաֆիկի զգալի գերազանցմամբ

Բարձրագույն խմբի 17-րդ տուրը՝ 10 փաստով

Առաջնության 17-րդ տուրի հանդիպումներից հետո հայտնի դարձան ուժեղագույն այն վեց թիմերը, որոնք 2-րդ փուլում կպայքարեն մրցանակային տեղերի համար:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 83 հանդիպումներից 41-ում հաղթել են դաշտի տերերը, 24-ում՝ հյուրերը, 18 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

4 խաղում խփվեց 11 գոլ: Առաջնությունում անցկացված 83 հանդիպումներում խփվել է 239 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,87 գոլ):

2․ «Արարատ-Արմենիան» շատ հաջող է սկսել առաջնության գարնանային հատվածը՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակն ու կրկին դարպասը պահելով անառիկ: Թիմի ներկայիս արդյունքը (33 միավոր) զգալիորեն գերազանցում է նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հիշեցնենք, որ 2018/19թթ. առաջնության 17-րդ տուրից հետո Վարդան Մինասյանի սաները 26 միավորով (+7=5-5, 20-14) ընթանում էին 4-րդ հորիզոնականում՝ 7 միավորով հետ մնալով առաջատար «Ալաշկերտից»:

3․ «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 400-րդ հանդիպումն անցկացրեց: Այդ խաղերից 145-ում գանձասարցիները հաղթել են, 106-ն ավարտել են ոչ-ոքի, 149-ում պարտվել են, խփել են 465 գոլ, բաց են թողել 481 գնդակ:

Արմեն Պետրոսյան․ «Տա Աստված, հաջորդ մրցաշրջանում վերադառնանք առաջնության նախկին ձևաչափին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանին» վերջապես հաջողվեց ընդհատել ՀՀ առաջնություններում ալաշկերտցիների հետ հանդիպումներում կրած 7 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Դրա համար գանձասարցիներից 676 օր պահանջվեց: Մինչ այդ «Ալաշկերտի» հետ մրցավեճում կապանցիները միավոր էին վաստակել 2018թ. ապրիլի 1-ին հյուրընկալվելիս կայացած խաղում՝ հաղթելով Ալեքս Քրիստիան Ջունիորի խփած միակ գոլի շնորհիվ:

4․ «Նոային» Բարձրագույն խմբում առաջին անգամ հաջողվեց մեկ խաղում 4 գոլ խփել: Մինչ այդ թիմի լավագույն ցուցանիշը մրցակցի դարպասը 3 գոլ խփելն էր, ինչը «Նոային» հաջողվել էր 3 անգամ: Առաջին անգամ դա պատահել էր նախորդ առաջնության ավարտական խաղում, որում «Նոան» 3-2 հաշվով հաղթել էր «Շիրակին»: Ընթացիկ առաջնությունում «Նոան» միևնույն 3-1 հաշվով պարտության է մատնել «Երևանին» և «Լոռիին»:

5․ Ռուսաստանցի Դավիթ Գատիկոևը գոլով նշեց նորամուտն «Ալաշկերտում»՝ ընդգրկվելով ՀՀ առաջնություններում թիմի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում: Նա գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը գրավեց 26 տարեկան 174 օրականում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռին» ու «Նոան» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»