Վիլիանը՝ 3 ակումբների տրանսֆերային թիրախ - VNews
Բաժիններ

Վիլիանը՝ 3 ակումբների տրանսֆերային թիրախ

«Չելսիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «ազնվականները» 31-ամյա ֆուտբոլիստի հետ չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, ուստի բրազիլացին ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Վիլիանի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Բավարիան» ու «Տոտենհեմը»: Ընդգծենք, որ նախորդ ամառ «Չելսիից» «Արսենալ» էր տեղափոխվել պաշտպան Դավիդ Լուիսը, որի ու Վիլիանի շահերը ներկայացնում է նույն գործակալը:

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բրազիլացու տաղանդի վաղեմի երկրպագուն է, պորտուգալացի մասնագետն այդ ֆուտբոլիստի հետ աշխատել է «Չելսիում»:

«Բավարիան» էլ գտնվում է եզրային կիսապաշտպանի փնտրտուքների մեջ: Մյունխենյան ակումբը երկար ժամանակ դիտարկում էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին հրավիրելու տարբերակը, սակայն հիմա կասկածներ ունի տրանսֆերի կատարման նպատակահարմարության վերաբերյալ, քանի որ նա լուրջ վնասվածքի պատճառով շատ երկար ժամանակ է բաց թողել: Բացի այդ, Վիլիանը կարող է ֆինանսական առումով ավելի շահավետ տարբերակ դառնալ «Բավարիայի» համար:

Բրազիլացին ավելի վաղ հայտարարել էր, որ «Չելսին» իրեն առաջարկել է 2 տարվա պայմանագիր, մինչդեռ նա ցանկանում է ստորագրել 3 տարվա համաձայնագիր:

Վիլիանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 28 հանդիպման, խփել 5 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում։

Չեմպիոնների լիգայի ևս մեկ հանդիպում կանցկացվի առանց հանդիսականների

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» հայտարարություն է տարածել ոստիկանի կողմից սպանված Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

Պաշտոնական. Օդիոն Իգալոյի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

«Վերների հեռանալը համեմատելի կլիներ Լևանդովսկու՝ «Բավարիան» լքելու հետ»․ Նագելսման

«Յուվենտուսը» «Բարսելոնայի» 5 երիտասարդ ֆուտբոլիստի է դիտարկում Պյանիչի գործարքի շրջանակում

Նգոլո Կանտեին դատի են տվել

Ֆլիկը գերազանցել է Գվարդիոլայի ցուցանիշը «Բավարիայի» ղեկին

«Բավարիան» Բունդեսլիգայի ռեկորդ կրկնեց

«Ֆորտունայի» «բախտը չբերեց» «Բավարիայի» դեմ խաղում (տեսանյութ)

Լևանդովսկին թոփ-5 ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն է․ լեհ հարձակվողի ֆանտաստիկ վիճակագրությունը (տեսանյութ)