Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու» - VNews
Բաժիններ

Վահագն Այվազյանը վերադարձել է «Ուրարտու»

«Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ ակումբ է վերադարձել եզրային պաշտպան Վահագն Այվազյանը:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել 27-ամյա եզրային պաշտպան Վահագն Այվազյանը։

Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտու»-ում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում կայացրեց։

«Այնպիսի տպավորություն է, որ չէի էլ հեռացել «Ուրարտուից», որովհետև երկար ժամանակ չէ, ինչ այստեղ չեմ: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ հարազատ ակումբ: Մեծ փոփոխություններ չկան, բոլորին շատ լավ գիտեմ այստեղ, իրենք էլ ինձ գիտեն, հոյակապ ընդունել են, միայն հաղթանակների ենք սպասում: Հիմա պետք է ամեն ինչ անենք՝ Հայաստանի գավաթը նվաճելու համար»,- մեզ հետ զրույցում նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ  «Ուրարտուում» Այվազյանը հանդես է գալու 88 համարի ներքո:

Ուրախ ենք Վահագնի վերադարձի համար և հաջողություն ենք մաղթում՝ մեր ակումբում»:

Հիշեցնենք, որ Այվազյանը ձմռանը համալրել էր «Լոռիի» շարքերը, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ նա այնտեղ հանդես գալու իրավունք չունի: Ըստ միջազգային կանոնների՝ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարող խաղալ 3 տարբեր թիմերում:

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արտուրը խախտել է լռությունը ու խոսել իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթին» գիտի, թե ով կարող է փոխարինել Սանեին

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» վստահ չէ Սեմեդուի տրանսֆերի հարցով

Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

«Ռեալը» որոշում է կայացրել Էդեգորի ապագայի վերաբերյալ

«Կլո՛պ, կարո՞ղ ես նրան արդեն տանել». «Մայնցը»՝ Վերների 2-րդ հեթ-տրիկից հետո

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

«Ռեալը» ևս մեկ տարբերակ է մտածել Հալանդին գնելու համար

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել