VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ - VNews
Բաժիններ

VBet Հայաստանի գավաթում սկսվում է վճռական փուլը․ Կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ-ԱՐՄԵՆԻԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

11 մարտի, ժ.14:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

4 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 1 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-8

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատ-Արմենիան» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է, որն անցկացրած 2 հանդիպումներում 16 գոլ է խփել: Գավաթի 1/8 եզրափակչում գործող չեմպիոնը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիայի» դարպասը, իսկ հաջորդ փուլում նույն խմբի մեկ այլ թիմի՝ «Սևանի» հետ մրցավեճում հաղթեց պատվավոր մրցանակի ընթացիկ խաղարկության համար ամենախոշոր՝ 11-2 հաշվով:

2․ «Գանձասար-Կապանն» ավելի լուրջ մրցակիցների հետ պայքարում է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել: Գավաթի 1/8 եզրափակչում գանձասարցիները Երևանում 2-1 հաշվով առավելության են հասել «Շիրակի» նկատմամբ: Հաջորդ փուլում «Գանձասար-Կապանը» կրկին սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության է մատնել գործող գավաթակիր «Ալաշկերտին»: Գավաթի մրցաշարը կապանցիների համար եվրագավաթների ուղեգիր նվաճելու միակ հույսն է:

3․ «Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը» 3-րդ անգամ անընդմեջ մրցավեճի կբռնվեն գավաթի խաղարկությունում: Մրցակիցների գավաթային առաջին դիմակայությունը տեղի է ունեցել 2017թ. աշնանը, քառորդ եզրափակչում: Այն ժամանակ Առաջին խմբում հանդես եկող «Ավան Ակադեմիան», որի բազայի վրա էլ հետագայում կազմավորվեց «Արարատ-Արմենիան», չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ փորձառու գանձասարցիներին, որոնք երկու հանդիպումներում 7 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը (3-0, 4-0):

Իսկ ահա գավաթի նախորդ խաղարկությունում «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակչում ռևանշի հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (1-1, 1-0)՝ պայքարից դուրս մղելով գործող գավաթակրին:

4․ «Արարատ-Արմենիան» 3-րդ անգամ է մասնակցում ՀՀ գավաթի խաղարկությանը: Առայժմ թիմի ամենամեծ հաջողությունը գավաթի կիսաեզրափակչում հանդես գալն է: Եզրափակիչ մտնելու «Արարատ-Արմենիայի» առաջին փորձն անցյալ տարի անհաջող ստացվեց: «Ալաշկերտի» հետ կիսաեզրափակիչ երկու խաղերն էլ ավարտվեցին ոչ-ոքի (2-2, 0-0): Մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ եզրափակչի ուղեգիրը նվաճեցին ալաշկերտցիները:

«Գանձասար-Կապանի» համար գավաթի ընթացիկ մրցաշարը 16-րդն է: Գանձասարցիները 6-րդ անգամ են մրցավեճի բռնվելու կիսաեզրափակչում: Կապանցիներին առայժմ միայն 2 անգամ է հաջողվել եզրափակչի ուղեգիր նվաճել:

5․ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Ուգոչուկվու Լուիս Օգանան և Արտյոմ Ավանեսյանը 5-ական գնդակով գավաթի ընթացիկ մրցաշարի լավագույն ռմբարկուներն են: Ընդ որում Օգանան «Սևանի» հետ մրցավեճում ֆուտբոլային պոկերի հեղինակ է դարձել:

«Գանձասար-Կապանի» կազմում 2-ական գոլով լավագույն արդյունքն ունեն Գեղամ Հարությունյանն ու Նարեկ Ասլանյանը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ-Արմենիա»՝ Չարլզ Մոնսալվո Պերալտա՝ 2 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գևորգ Նռանյան՝ 4 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)

Չեմպիոնի և փոխչեմպիոնի սկզբունքային խաղը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ 18-րդ տուրին ընդառաջ