Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ․ Դիեգո Բարիոս («Լոռի»)

Պաշտպաններ․ Վասպուրակ Մինասյան («Գանձասար-Կապան»), Իվան Սպիչկա («Արարատ»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ․ Գուստավո Մարմենտինի («Ալաշկերտ»), Արաս Օզբիլիս («Փյունիկ»), Դանու Սպատարու («Նոա»), Զաքարիա Սանոգո, Ֆուրջել Նարսինգ (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ․ Վլադիմիր Ազարով («Նոա»), Վարդան Պողոսյան («Գանձասար-Կապան»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ֆուրջել Նարսինգ («Արարատ-Արմենիա»)

«Արարատ-Արմենիայի» և «Շիրակի» հանդիպումն անցավ շատ համառ պայքարում: Թիմերը ստեղծեցին մեծ քանակությամբ վտանգավոր պահեր, բայց վճռորոշ դարձավ հենց Նարսինգի դիպուկ հարվածը: Տվյալ դրվագը ևս մեկ անգամ հաստատեց, թե անհատական ինչպիսի վարպետության է տիրապետում «Արարատ-Արմենիայի» աջ եզրային կիսապաշտպանը: Բացի այդ, նա ամբողջ հանդիպման ընթացքում լարվածության մեջ պահեց մրցակցի պաշտպանության ձախ եզրը, մի քանի անգամ լավ անցումներ ձեռնարկեց և սրություն ստեղծեց, բայց թիմին գրոհների եզրափակիչ հատվածում հաճախ ինչ-որ բան չէր հերիքում:

Այս հաղթանակը շատ կարևոր էր Հայաստանի չեմպիոնի համար, որը դրա շնորհիվ բարձրացավ 1-ին հորիզոնական: Ինչ վերաբերում է Նարսինգին, ապա նա փայլել էր նաև նախորդ տուրում «Արարատի» դեմ կայացած խաղում՝ դառնալով 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Այդպիսի հավասար դիմակայություններում, ինչպիսին «Արարատ-Արմենիա» – «Շիրակ» մրցավեճն էր, հաճախ վճռորոշ է դառնում հենց ֆուտբոլիստներից մեկի անհատական վարպետության գործոնը, այն, թե որ թիմը կօգտագործի իր շանսը: Հենց Նարսինգը դարձավ այն խաղացողը, որը տարբերություն ստեղծեց:

Բարձրագույն խմբի 17-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արմեն Ադամյան․ «Երկրորդ կեսում խնդիրներ ունենալը կապում եմ խաղային հունի մեջ դեռ չմտնելու հետ» (տեսանյութ)

«Փյունիկը» հաստատեց՝ Միրանյանը հեռանում է

«Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Բորեց․ «Թիմը ցույց տվեց, որ բնավորություն ունի» (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վարդան Մինասյան․ «Ոչ-ոքի արդյունքը տրամաբանական էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռին» ու «Նոան» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Մեկնարկում է առաջնության որոշիչ հատվածը․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 19-րդ տուրին ընդառաջ

«Լոռին» գերազանց ծրագիր ուներ, իսկ «Շիրակն» անճանաչելի էր․ Մարզային դերբիի տակտիկական մանրամասները

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»