-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինին, փաստորեն, թիմի միակ ֆուտբոլիստը չէ, որ վարակված է կորոնավիրուսով:
Դրական արդյունք են տվել պաշտպան Օմար Կոլիի, կիսապաշտպան Ալբին Էկդալի, կիսապաշտպան Մորտեն Տորսբյուի և հարձակվող Անտոնիո Լա Գումինայի հանձնած թեստերը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էր նաև «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին: Թուրինյան ակումբը մեկուսացրել է ֆուտբոլիստին, ինչպես նաև նրանց, որոնք Ռուգանիի հետ շփում են ունեցել: Տեղեկատվություն էր տարածվել նաև հարձակվող Պաուլո Դիբալայի վարակվածության մասին, սակայն արգենտինացին հերքել էր այդ լուրը:
COVID-19-ը գրանցվել է Չինաստանում նախորդ տարվա վերջին։ Վերջին տվյալներով՝ համաճարակի պատճառով մահացել է ավելի քան 4500 մարդ: Միևնույն ժամանակ, վարակվածներից բուժվել է ավելի քան 68 հազարը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո