Սուլշեր․ «Ընդունելով թիմը Մոուրինյոյից՝ զգում էի, որ պետք է շատ բան փոխել» - VNews
Բաժիններ

Սուլշեր․ «Ընդունելով թիմը Մոուրինյոյից՝ զգում էի, որ պետք է շատ բան փոխել»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը պատմել է այն մասին, թե 2018 թվականի դեկտեմբերին ինչ պայմաններում է ընդունել թիմը ներկայումս «Տոտենհեմում» աշխատող Ժոզե Մոուրինյոյից:

«Ես զգում էի, որ պետք է շատ բան փոխել: Մենք հրավիրեցինք 4 ֆուտբոլիստների, կորցրինք մի քանի խաղացողների, ինչպես նաև մեզ միացան ակումբի երիտասարդական թիմից որոշ տղաներ:

Չգիտեմ՝ որքան կտրուկ էին այդ փոփոխությունները: Չեմ կարծում, թե դրանք կտրուկ են թվում թիմի և նրանց համար, ովքեր եղել են այստեղ: Մեզ անհրաժեշտ էր փոխել որոշ բաղադրիչներ, և դրանք կյանքի կոչվեցին: Խոսքը գնում է ոչ միայն տակտիկայի, այլև խաղացողների մասին: Ես հիանալի անձնակազմ ունեմ: Մենք ունենք փիլիսոփայություն, որը ես արժանի եմ համարում այս ակումբի համար: Ես մանկունյանցի եմ: Կարծում եմ՝ գիտեմ, թե ինչ է անհրաժեշտ այս ակումբին:

Ես հավատում եմ, որ մենք բարձունքների ենք հասնելու: Կարծում եմ՝ գտնվում ենք այն ճանապարհին, որով պետք է ընթանա «Մանչեսթեր Յունայթեդը»: Տարբեր ակումբներում տարբեր են մշակույթները և աշխատանքներ իրականացնելու մեթոդները, ու ես հավատում եմ նրան՝ ինչպես ենք մենք հիմա աշխատում «Յունայթեդում»:

Կարծում եմ՝ ճիշտ մարդ եմ ակումբի համար, բայց չեմ պատրաստվում նստել այստեղ և խոսել այդ մասին: Բոլոր ապացույցները ձեր աչքերի առջև են»,- Սուլշերի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Սուլշերը խոսել է Պոգբայի ապագայի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չիչարիտոն քննադատել է «Յունայթեդի» ղեկավարությանը Ֆերգյուսոնին փոխարինող Մոյեսին նշանակելու համար

ԱՊԼ-ի պատմության 15 լավագույն կենտրոնական պաշտպաններն ըստ Squawka-ի

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել

Մոուրինյո․ «Տրանսֆերները վերջինն են, որի մասին մտածում է «Տոտենհեմը»

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

Ալեգրին պատրաստ է վերադառնալ. նա աշխատանքի 2 տարբերակ ունի

Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)