-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Վլահովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է: Նա «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: 20-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի և խփել 6 գոլ:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին, ինչպես նաև «Սամպդորիայի» 5 խաղացողներ, որոնց թվում են Մատեո Գաբիադինին ու Ալբին Էկդալը:
Օզիլ․ «Ֆուտբոլը հիմա նշանակություն չունի․ պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո