«Խետաֆեն» ձեռք է բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը - VNews
Բաժիններ

«Խետաֆեն» ձեռք է բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը

Ձախ եզրային Մարկ Կուկուրելյան (խաղում է թե՛ պաշտպանությունում, թե՛ կիսապաշտպանությունում), որը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեում», ակումբում կմնա արդեն մշտական հիմունքներով:

Ինչպես հաղորդում է Marca-ն, մադրիդյան ակումբը «Բարսելոնայից» 6 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, ինչպես թույլ էր տալիս վարձակալական պայմանագրի կետերից մեկը:

«Բարսելոնային» բաժին կհասնի նաև խաղացողի տրանսֆերի հաջորդ վաճառքից ստացված գումարի 40%-ը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Արսենալը», «Տոտենհեմը» և «Բայերը» պատրաստ են եղել Կուկուրելյայի իրավունքների դիմաց կատալոնական ակումբին վճարելու 25 մլն եվրո:

21-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ: Ինչ վերաբերում է «Խետաֆեին», ապա այդ թիմը վաստակած 46 միավորով 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռեալ Սոսյեդադի» հետ: Խոսե Բորդալասի գլխավորած թիմը դուրս է եկել նաև Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ:

Վիդալը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սետյենը՝ Մեսիի հեռանալու մասին. «Չեմ ցանկանում այդ թեմայի մեջ մտնել»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վիլյառեալի» դեմ խաղի համար

«Ռոման» մոտ է թոփ հարձակվող ձեռք բերելուն

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Մեսին կարող է հայտնվել անգլիական գրանդում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

«Բարսելոնան» ու Չավին համաձայնության են հասել

«Լիվերպուլը» մոտ է «Բավարիայի» ֆուտբոլիստին գնելուն

Պաշտոնական. Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մեսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի