DS․ «Բարսելոնայի» համար առաջնային է Մարտինեսի, ոչ թե Նեյմարի տրանսֆերի ձեռքբերումը - VNews
Բաժիններ

DS․ «Բարսելոնայի» համար առաջնային է Մարտինեսի, ոչ թե Նեյմարի տրանսֆերի ձեռքբերումը

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, արգենտինացու համար առաջնահերթություն է կատալոնական ակումբ տեղափոխվելը: «Բարսելոնայում» վստահ են, որ եթե խաղացողը ստիպված լինի ընտրություն կատարելու իսպանական գրանդերի միջև, ապա նախապատվություն կտա «կապտանռնագույններին»: Սակայն կա զգուշավորություն, որ Լաուտարոն կարող է տեղափոխվել Անգլիայի առաջնություն:

«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» պատրաստ են առաջարկ ներկայացնելու հարձակվողի տրանսֆերի հարցով: Չնայած դրան, «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված: Նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ թիմին անհրաժեշտ է հարձակման գծի նոր աստղային ֆուտբոլիստ: Ակումբի գլխավոր նպատակներն են ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի, ինչպես նաև Մարտինեսի տրանսֆերների ձեռքբերումները:

Լաուտարոյին հրավիրելը «Բարսայի» համար հիմա ավելի կարևոր է, քան Նեյմարի տրանսֆերն իրականացնելը: Ակումբում կարծում են, որ ֆինանսական միջոցները թույլ չեն տա պայմանագրեր կնքելու միանգամից երկուսի հետ էլ: Արգենտինացու առավելությունն այն է, որ նրա տեղափոխության շուրջ բանակցություններն ավելի հեշտ կտրվեն:

«Բարսելոնան» Մարտինեսի հետ բանակցում է արդեն մի քանի ամիս: «Բարսան» կարծում է, որ անձամբ խաղացողի որոշումն առանցքային պահ է այս գործընթացում: Ակնհայտ է, որ Լաուտարոն ուզում է կատարել կարիերայի հաջորդ քայլն ու հեռանալ Իտալիայից: Նա ցանկանում է հանդես գալ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսիի կողքին:

Լաուտարոյի՝ «Բարսան», այլ ոչ թե «Ռեալն» ընտրելը վերջնական որոշում է, և մադրիդյան ակումբի նախագահը տեղյակ է այդ մասին:

Հարցի ֆինանսական կողմը դեռ չի քննարկվել, ու կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը դանդաղեցրել է բանակցությունների ընթացքը: Պարզ է, որ Լաուտարոն ցանկանում է իր կարգավիճակին համապատասխան առաջարկ ստանալ: Ընդգծվում է, որ մարտը պետք է առանցքային ամիս դառնար բանակցությունների ընթացքի համար, սակայն կորոնավիրուսը փոխել է իրավիճակը:

Մարտինեսի ներկայացուցիչները շփվել են «Սիթիի» ու «Չելսիի» հետ, և «Բարսելոնայում» գիտեն, որ այդ ակումբներից մեկը ֆինանսական առումով գերշահավետ առաջարկ է ներկայացրել: Սակայն Պրեմիեր լիգան առաջնահերթություն չէ հարձակվողի համար:

«Ինտերը» հարգում է ֆուտբոլիստի որոշումը, սակայն չի իջեցնում պահանջները: Լաուտարոյի տրանսֆերի գնման ֆիքսված գումարը հուլիսի առաջին 15 օրվա ընթացքում կկազմի 111 մլն եվրո:

«Բարսան» կարծում է, որ այդ արժեքը չափազանց բարձր է և հույս ունի կրճատելու այն՝ գործարքում ներառելով իր ֆուտբոլիստներին: Օրինակ՝ «Ինտերի» խաղացող կարող է դառնալ կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որին շատ է ցանկանում իր գլխավորած թիմում տեսնել Անտոնիո Կոնտեն:

Մարտինեսն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման, խփել 11 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:

«Խետաֆեն» ձեռք է բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»

65 միլիոն + 2 ֆուտբոլիստ. «Բարսելոնայի» առաջարկը՝ Տոնալիի համար

«Բոլորի կուռքը Մեսին է, իմը՝ Ռոյսը». Ո՞վ է լեգենդար Լիլիան Թյուրամի որդին՝ Մարկուսը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Պաշտոնական. Օդիոն Իգալոյի պայմանագրի ժամկետը երկարաձգվեց

Եթե Վերների տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայանա, նա կտեղափոխվի այլ անգլիական ակումբ

«Յուվենտուսը» Պյանիչի համար աստղային փոխարինող է գտել

Հիգուայինը՝ կրկին Պրեմիեր լիգայո՞ւմ

«Ռեալը» հրաժարվել է ֆուտբոլիստից ճգնաժամի պատճառով

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում

Հայտնի է Լա Լիգայի 28-րդ և 29-րդ տուրերի ժամանակացույցը

«Տոտենհեմը» դադարեցնում է պայքարը Կոուտինյոյի տրանսֆերի ձեռքբերման համար

Մեսի․ «Ոչ ֆուտբոլը, ոչ էլ կյանքն այլևս երբեք նույնը չեն լինի»