ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար - VNews
Բաժիններ

ՀՖՖ աշխատանքային խումբը կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի հետ՝ ԲԽ հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար

ՀՖՖ պաշտոնական կայքը հանդես է եկել հրապարակմամբ:

«Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները ավարտին հասցնելու կարևորությունը: ՈՒԵՖԱ-ի կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մինչև մարտի 31-ը կքննարկի ակումբային մրցաշարերի անցկացման ժամկետները և ձևաչափը:

Ազգային ասոցիացիաները սերտորեն աշխատելու են եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի հետ՝ ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու նպատակով:

Հանդիպումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն առցանց կապ է հաստատել ՀՖՖ գործկոմի անդամների հետ՝ ներկայացնելով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի հետ քննարկման արդյունքները: ՀՖՖ նախագահը Գործկոմի անդամներին տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշումը, մինչև ս.թ. ապրիլի 14-ը դադարեցվել են Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մյուս մրցաշարերը, ինչպես նաև ՀՖՖ ենթակայության տակ գտնվող բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը:

ՀՖՖ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գալիք 2 շաբաթների ընթացքում կապի մեջ կլինի ՈՒԵՖԱ-ում ստեղծված աշխատանքային խմբի հետ՝ ազգային առաջնության հետագա անցկացման ժամկետները և ձևաչափը մշակելու համար: Որոշումները կկայացվեն՝ հաշվի առնելով ոչ միայն աշխատանքային խմբի քննարկումները, այլև նաև կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և ՀՀ կառավարության որոշումները»:

Տրանսֆերային պատուհանի ժամկետները ևս կարող են տեղափոխվել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)