-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կարծիք է հայտնել, թե որ խաղացողն է լավագույնը ժամանակակից ֆուտբոլում, և ով՝ մարզաձևի պատմության մեջ:
«Կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն հիմա լավագույնն է աշխարհում: Նա ամենակայունն է: Սակայն, իհարկե, չպետք է մոռանալ նաև Լիոնել Մեսիի մասին:
Ո՞վ է պատմության լավագույն ֆուտբոլիստը․ դա բարդ հարց է: Չպետք է մոռանալ Զիկոյի, Ռոնալդինյոյի, Ռոնալդոյի, եվրոպացիներից՝ Ֆրանց Բեկենբաուերի, Յոհան Կրույֆի մասին: Կարծում եմ՝ Պելեն բոլորից լավն էր: Ինչո՞ւ․ քանի որ բոլորը նրանց համեմատում են ինձ հետ»,- Պելեի խոսքերը մեջբերում է A Bola-ն:
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 32 հանդիպման, խփել 25 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Ռոնալդուն ֆինանսապես ամենաշատը կտուժի կորոնավիրուսի պատճառով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո