Բալակ․ «Չեք գտնի շատ ֆուտբոլիստների, որոնք վատը կասեն Մոուրինյոյի մասին» - VNews
Բաժիններ

Բալակ․ «Չեք գտնի շատ ֆուտբոլիստների, որոնք վատը կասեն Մոուրինյոյի մասին»

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը խոսել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

«Ինձ համար կարևոր է եղել նրա հետ խոսելը: Դուք իսկապես հիանում եք նրա անհատականությամբ և ձգտումներով: Այդպիսի մարզչի հետ աշխատելն ինձ համար լրիվ նոր ինչ-որ բան էր: Նա հիասքանչ մասնագետ է:

Ես բավականաչափ փորձառու էի, որպեսզի հասկանայի Մոուրինյոյին հեռացնելու որոշումը: Երբ դուք չեք հաղթում, մարզիչը թիմի ամենաթույլ օղակն է, որը կարելի է փոխել: Մոուրինյոն իր 4-րդ տարին էր անցկացնում թիմում: Եթե հայացք գցեք մարզիչների՝ մեկ ակումբում աշխատանքի միջին տևողությանը, ապա կտեսնեք, որ դա բավականին լավ ժամկետ է:

Նա առավելագույն ինտենսիվություն էր պահանջում, ինչի հետևանքով էլ, հնարավոր է, բոլորը դադարեցին աշխատել: Երկրպագուները նույնիսկ հիմա հիշում են՝ ինչի է Ժոզեն հասել ակումբում: Նրա հեռացումը քիչ թե շատ բոլորի մեղավորությունն էր, բոլոր խաղացողների սխալը: Մենք չէինք ափսոսում, պետք էր առաջ նայել:

Մենք դեռևս պահպանում ենք լավ հարաբերություններ: Դուք չեք գտնի շատ խաղացողների, որոնք վատը կասեն նրա մասին»,- Բալակի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Գերմանացի կիսապաշտպանը Մոուրինյոյի գլխավորությամբ «Չելսիում» աշխատել է 2006-2007թթ․:

Մոուրինյոն կամավոր աշխատանքի է անցել՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

Բալակ. «Վան Դեյկի բախտը բերել է, որ նա չի խաղում Լեմպարդի, Դրոգբայի, Անրիի ու Տևեսի դեմ»

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

Մոուրինյոն ասել է՝ միայն որ դեպքում է արտասվում

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

Կանտեն կարող է այս մրցաշրջանում այլևս չխաղալ

Մոուրինյոն պատմել է, որ 2 անգամ մերժել է «Ռեալին»

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Մոուրինյոն մարզումն անցկացրել է՝ հեծանիվ վարելով (ֆոտո)

Լուկակու․ «Այդպես էլ չներեցի Վիլաշ-Բոաշին»

«Չելսին» թույլ է տվել Կանտեին բաց թողնել մարզումները

Պաշտոնական․ «Չելսին» նոր պայմանագիր է կնքել թիմի երկու ֆուտբոլիստների հետ

Ժոզե Մոուրինյոն հանդիպել է Դևիդ Բեքհեմին (Տեսանյութ)

Ռոբերտո Կառլոս. «Ես շատ մոտ էի «Չելսի» տեղափոխությանը»

Կալում Հադսոն Օդոյիին ձերբակալել են բռնաբարության կասկածանքով