Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները - VNews
Բաժիններ

Ովքեր են հայկական ֆուտբոլի տիտղոսակիր մարզիչները

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել է նաև ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: Մինչ խաղադաշտերում հարկադրված անդորր է տիրում, VNews.am-ն առաջարկում է հանրագումարի բերել Բարձրագույն խմբի նախորդ առաջնություններում գրանցված տարբեր արդյունքներն ու ցուցանիշները, վերհիշել հիշարժան նվաճումները:

Այսօր կանդրադառնանք այն մարզիչներին, որոնց հաջողվել է իրենց գլխավորած թիմերին արժանացնել հայկական ֆուտբոլում խաղարկվող գլխավոր տիտղոսներին՝ Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի պատվավոր կոչումներին:

Մինչ օրս ՀՀ առաջնությանը, գավաթի և Սուպերգավաթի խաղարկությանը մասնակցած թիմերի մարզիչներից 25-ին է հաջողվել իրենց սաներին տիտղոսների արժանացնել: Նրանցից 8-ը՝ Վարդան Մինասյանը, Վարուժան Սուքիասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Վարդան Բիչախչյանը, Աբրահամ Խաշմանյանը, Սարգիս Հովսեփյանը, Օսկար Լոպեսն ու Միխայ Ստոյկիցան արժանացել են հայկական ֆուտբոլում խաղարկվող 3 տիտղոսներին էլ:

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

Յուրօրինակ ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է, որի գլխավորած թիմերն ընդհանուր առմամբ 12 տիտղոս են նվաճել: Նրա սաներն առավել հաճախ՝ 5-ական անգամ չեմպիոն են հռչակվել ու նվաճել են Սուպերգավաթը:

Վարդան Մինասյանը ռեկորդակիր է նաև միևնույն թիմին տիտղոսների արժանացնելու քանակով: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» 10 տիտղոս է նվաճել՝ 4-ական անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն և սուպերգավաթակիր, 2 անգամ էլ տիրելով ՀՀ գավաթին: Մարզչական կարիերայի առայժմ վերջին երկու տիտղոսները Մինասյանը նվաճել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստների հետ՝ նախորդ մրցաշրջանում իր սաներին հասցնելով չեմպիոնական բարձունքին ու նրանց հետ պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով:

Հայկական ֆուտբոլում Վարդան Մինասյանի մարզչական կարիերան շատ հաջող է սկսվել: 2003թ. մրցաշրջանի կեսին վնասվածքի պատճառով ավարտելով ֆուտբոլիստի կարիերան, «Փյունիկի» 29-ամյա ավագն ընդգրկվեց հարազատ թիմի մարզչական շտաբում: Իսկ երբ 2004թ. առաջնության 8-րդ տուրից հետո գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան հեռացավ «Փյունիկից», Մինասյանը ստանձնեց թիմի ղեկը: Նրա նորամուտը պարզապես ցնցող էր: «Փյունիկը» 9-րդ տուրից սկսած 16 անընդմեջ հաղթանակ տոնեց, ինչը ՀՀ առաջնություններում մինչ օրս չգերազանցված ռեկորդ է: «Փյունիկը» հերթական անգամ արժանացավ ոսկե մեդալների, իսկ 30-ամյա Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի չեմպիոն թիմ պատրաստած ամենաերիտասարդ մարզիչը: Այդ ցուցանիշը մինչ օրս չի գերազանցվել:

Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

Խորեն Հովհաննիսյանից հետո, որը 1990-ականներին «Փյունիկում» խաղացող-մարզչի կարգավիճակում էր, Մինասյանը 2-րդն էր, որ չեմպիոնի տիտղոսին արժանացել էր թե որպես ֆուտբոլիստ, թե որպես գլխավոր մարզիչ: Հետագայում նրա օրոք փյունիկցիները ևս 9 տիտղոս նվաճեցին:

Մարզչական կարիերայում նվաճած տիտղոսների քանակով երկրորդ հորիզոնականում Վարուժան Սուքիասյանն է, որի սաներն ընդհանուր առմամբ 9 անգամ են հաղթող դարձել տարբեր մրցաշարերում: Փորձառու մասնագետը ռեկորդակիր է գավաթի մրցաշարերում հասած հաջողությունների թվով: Նրա գլխավորած թիմերը բոլորից հաճախ՝ 4 անգամ նվաճել են պատվավոր մրցանակը (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»): Ընդհանուր առմամբ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ տիտղոսների են արժանացել 4 թիմեր, այդ թվում նաև «Ալաշկերտը»: Այդ ցուցանիշով նա յուրօրինակ ռեկորդակիր է:

Իսկ ահա ամենատիտղոսակիր մարզիչների եռյակը եզրափակող Անդրանիկ Ադամյանի բոլոր նվաճումները կապված են հարազատ «Շիրակի» հետ, որի ղեկը նա անփոփոխ գլխավորել է 13 տարի անընդմեջ (1992-2004թթ.): Նրա գլխավորությամբ շիրակցիները 3-ական անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Թվեք Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից բոլոր թիմերը՝ 1992 թվականից սկսած. VNews-ի Quiz-ը

Ներկայումս մարզչական գործունեությամբ զբաղված մարզիչներից Վարդան Մինասյանից հետո լավագույն արդյունքն ունի Վարդան Բիչախչյանը, որի գլխավորությամբ «Շիրակը» 5 տիտղոսի է արժանացել: Ընդ որում հենց Բիչախչյանին է հաջողվել ի վերջո իրականացնել Հայաստանի գավաթը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքը, այն էլ 2 անգամ:

Աբրահամ Խաշմանյանն էլ բոլոր 4 տիտղոսներն էլ նվաճել է «Ալաշկերտի» իր սաների հետ: Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից մարզչական կարճատև գործունեության ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, որի գլխավորությամբ փյունիկցիները 4 տիտղոսի են արժանացել:

Աբրահամ Խաշմանյան

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

Հայաստանում աշխատած այլազգի մարզիչներից առայժմ 6-ին է հաջողվել տիտղոսակիր դառնալ: Նրանցից առավել հաջողակ են գտնվել արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան ու սլովակ Ժոլտ Հոռնյակը, որոնք իրենց գլխավորած թիմերի հետ 3-ական տիտղոս են նվաճել: Տպավորիչ է հատկապես Լոպեսի ցուցանիշը, որի գլխավորությամբ «Փյունիկը» 2002թ. յուրօրինակ հեթ-տրիկ գրանցեց՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները:

Եթե նշվածներից առաջին երկուսը հաջողության են հասել «Փյունիկի» ղեկին, ապա Հոռնյակի գլխավորությամբ «Բանանցն» իր պատմության մեջ ամենանշանակալի հաջողությանն է հասել՝ հռչակվելով 2013/14թթ. չեմպիոն: Բացի նրանցից, այլազգի մարզիչներից չեմպիոն թիմ է պատրաստել նաև հոլանդացի Հենկ Վիսմանը՝ 2005թ. հաջողության հասնելով «Փյունիկի» ղեկին:

VNews.am-ը ներկայացնում է այն մարզիչների ցանկը, որոնց գլխավորած թիմերը հայկական ֆուտբոլում տիտղոսների են արժանացել:

Մարզիչներ Չ Գ Ս ԸՆԴ
1. Վարդան Մինասյան 5 2 5 12
2. Վարուժան Սուքիասյան 3 4 2 9
3. Անդրանիկ Ադամյան 3 3 6
4. Խորեն Հովհաննիսյան 3 1 1 5
5. Վարդան Բիչախչյան 1 2 2 5
6. Աբրահամ Խաշմանյան 2 1 1 4
7. Սարգիս Հովսեփյան 1 2 1 4
8. Սամվել Դարբինյան 2 1 3
9. Արմեն Սարգսյան 1 2 3
10. Օսկար Լոպես 1 1 1 3
11. Միխայ Ստոյկիցա 1 1 1 3
12. Ժոլտ Հոռնյակ 1 2 3
13. Արմեն Ադամյան 2 1 3
14. Արմեն Գյուլբուդաղյանց 1 1 2
15. Էդուարդ Մարգարով 2 2
16. Արկադի Անդրեասյան 1 1 2
17. Հենկ Վիսման 1 1
18. Սամվել Պետրոսյան 1 1
19. Սևադա Արզումանյան 1 1
20. Սուրեն Բարսեղյան 1 1
21. Յան Պոշտուլկա 1 1
22. Արմեն Շահգելդյան 1 1
23. Ռաֆայել Նազարյան 1 1
24. Տիտո Ռամալյո 1 1
25. Աշոտ Բարսեղյան 1 1

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)