Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում - VNews
Բաժիններ

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

«Բարսելոնայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», մտադիր է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Մյունխենյան ակումբը, ամենայն հավանականությամբ, չի գնի բրազիլացու ամբողջական տրանսֆերն այս մրցաշրջանի ավարտից հետո: «Բարսելոնան» նույնպես չի նախատեսում ֆուտբոլիստին պահել իր կազմում:

Ֆիլիպեն չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», որի կազմում հանդես է եկել 2008-2013թթ․: Բրազիլացու համար առաջնային տարբերակը Պրեմիեր լիգան ներկայացնող թիմում ելույթ ունենալն է:

Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»: Լոնդոնյան ակումբն ավելի վաղ փորձեր արդեն ձեռնարկել է 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու համար:

Ֆիլիպեն «Բավարիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի կտրվածքով մասնակցել է 32 մրցավեճի, խփել 9 գոլ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում:

«Բարսելոնան» գնորդ չի գտնում Կոուտինյոյին ու նրա ապագայի համար նոր տարբերակ է մտածել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թոփ հարձակվողներ, որ ձախողել են Պրեմիեր լիգայում. The Sun-ի սև ցուցակը

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

Մարտինո․ «Բարսելոնայում» անցկացրած տարին վատագույնն էր իմ կարիերայում»

Forbes․ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Լիվերպուլը» մտադիր է մոտակա օրերին համաձայնության հասնել Վերների տեղափոխության շուրջ

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Մերսիսայդյան դերբին՝ Մանչեսթերու՞մ

Հայտնի է՝ երբ կմեկրանկի Իսպանիայի 2020/2021 մրցաշրջանը

«Ռեալը» նախատեսում է մեծ փոփոխություններ թիմի կազմում

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

Ֆուտբոլի ամենագերագնահատված խաղացողները` Football365-ի վարկածով

«Մի քանի տարուց Մեսին կարող է խաղալ Չավիի դիրքում». Գվարդիոլայի նախկին օգնական

Վիկտոր Վալդեսը գլխավորել է իսպանական ակումբը