Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով» - VNews
Բաժիններ

Սետյեն․ «Չեմ շարունակելու դիտել «Գահերի խաղը», այլապես կկլանվեմ դրանով»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը պատմել է՝ ինչով է զբաղվում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ:

«Ես կարանտինում եմ, ինչպես ճնշող մեծամասնությունը նրանց, ովքեր պետք է գտնվեն տանը։ Փորձում եմ հնարավորության սահմաններում օգտագործել այս ժամանակը և պահպանել որոշակի ընթացակարգեր, որպեսզի ամեն ինչ շատ անսովոր չլինի:

Ամենից շատ կարոտում եմ մաքուր օդը, խաղերը, ադրենալինը և մեր անդադար ծանրաբեռնվածությունը: Հիմա այստեղ ունեմ կանաչ ընդամենը մեկ բան՝ տնային բույսերը: Ինձ չի հերիքում ամենօրյա աշխատանքը: Սիրում եմ շփվել խաղացողների և ամբողջ անձնակազմի հետ, մենք լավ մթնոլորտ ենք ստեղծել․․․

Ես կարդում եմ Héroes del Deporte-ն («Մարզական հերոսներ»՝ խմբ․)՝ մի խումբ լրագրողների կողմից գրված համերաշխության գիրք: Սա մի նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի, այն հովանավորվում է Ինիեստայի կողմից:

Ես սերիալների սիրահար չեմ, քանի որ դրանց համար ժամանակ չունեմ: Դիտել եմ «Գահերի խաղը», սակայն չեմ շարունակելու: Եթե կլանվեմ դրանով, կխնդրեմ երկարաձգել կարանտինի ժամկետը, սակայն հարկ կլինի վերադառնալ մարզումների:

Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի: Թիմը կվերադառնա մեծ էներգիայով, որպեսզի դիմագրավի սպասվող բոլոր ահռելի փորձություններին»,- Սետյենի խոսքերը մեջբերում է Sport-ը:

Սետյենը կշարունակի ղեկավարել «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Հիգուային․ «Չէի ցանկանա լինել Լաուտարոյի իրավիճակում»

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» փոխանակում են պատրաստում

«Բարսելիոնայի» միայն 6 ֆուտբոլիստի ապագան է երաշխավորված ակումբում

Վիդալը պատասխանել է Կիելինիի խոսքերին՝ ալկոհոլից կախվախության մասին

«Բարսելոնան» կողմնորոշվել է Գրիզմանի ապագայի հարցում

«Բարսելոնան» միայն մի պայմանով բաց կթողնի Արթուրին

Marca. «Բարսելոնան» կիրականացնի սուպեր-տրանսֆեր

Ժոզե Մոուրինյոն պատմել է՝ ինչ է շշնջացել Գվարդիոլային 10 տարի առաջ

Գվարդիոլայի թոփ 10 ձախողված տրանսֆերները՝ ըստ Give me Sport-ի

Տեր-Շտեգենի ապագայի հարցում կան զարգացումներ